воскресенье, 27 марта 2022 г.

Մանուշակագույն

 Կարոտ կար այս բանստեղծությունների շարքում:

Հեղինակը`  Չարենցը, հիշում էր անցյալից մի դրվագ, որտեղ վերջին անգամ ժպտում էին հարազատի տխուր աչքերը և հեղինակի հոգին դարձնում մանուշակագույն: Ինչպես գիտենք ծիածանի վերջին գույնն է մանուշակագույնը: Հնարավոր է՝ իզուր չէ խոսվում հենց մանուշակագույնի մասին: Վերջին ոչ ուրախ, ոչ էլ տխուր գույնն է: Ծանոթ է այս իրավիճակը, երբ հրաժեշտի պահին, հիշում ենք բոլոր լավ հիշողությունները՝ ծիածանի մնացած վառ գույները, և ներկում հրաժեշտի րոպեները մանուշակագույնով՝ վերջին գույնով: Մնացած բանաստեղծությունները մյուս երանգների և գույների մասին էին, բայց ինձ հարազատ է մանուշակագույնը: Միաժամանակ և սիրում եմ որոշ երանգներ, և ատում որոշները, յուրահատուկ է այն ինձ համար, ինչպես բոլոր հրաժեշտները:

Комментариев нет:

Отправить комментарий