среда, 19 августа 2020 г.

Մի դադարեք սիրել

  Երբեմն հանդիպում ես մարդուն և չես հասկանում՝ ի՞նչում է խնդիրը: 

Մարդը է էլի: Հասարակ,նորմալ, կարծես թե: Խոսում է, շնչում, շարժվում, ժպտում, ապրում է իր համար: Կարծես թե, ամեն ինչ ունի… բայց ինչ-որ բան այն չէ…Ասես, ինչ-որ բան պակասում է: 

Այսօր զգացի, որ այդ մարդիկ ասես օվկիանոսի, ծովի կամ էլ գետի ափին կանգած փարոսներ լինեն։ Գալիս է գիշերը, իսկ նրանք, պարզվում է, չեն լուսավորում։ Չի վառվումուղեցույց լույսը։ Տեսքից՝ աշխատող փարոս է, իրականում՝ մահացած, անպետք աշտարակ։

Մի դադարեք սիրել։ Բոլոր ժամանակներում, ցանկացած վարչակարգերի և կառավարիչների ներքո, ցանկացած տարածության մեջ, ցանկացած արժանիքներով և թերություններով․․Ինչքան էլ դժվար լինի։ Առավել ևս երբ շատ դժվար է, և ուժ գրեթե չկա։ Երբ ցանկանում ես վազել աստիճաններով կամ էլ դրանց կողքով թռչել ներքև։ Ամեն ինչից, ամենքից․․․Երբ ամեն ինչ թվում է անիմաստ, մռայլ, անտանելի․․․Ոտքի կանգնեք, քանի դեռ ուժ կա, և վառեք լույսը։ Որովհետև հենց այդպիսի մրրիկների ժամանակ, առանց մեր “ուղեցույց լույսերի”, մահանում են մարդիկ՝ բախվելով անտարբերության սառը քարերին՝ մեր դատարկ, մահացած փարոսներից մի քանի մետր հեռու։ 

Թարգմանությունը՝ Եփրիկյան Շուշանի

Նկարը՝ Rodolfo Sanches-Carvalho

Աղբյուր՝ Не переставайте любить

Комментариев нет:

Отправить комментарий