пятница, 31 июля 2020 г.

Թող նրանք ասեն․․․

 Թող նրանք ասեն․ “Ո՛չ, մի գնա այնտեղ, այնտեղ վտանգավոր և վախենալու անտառ է։ Եթե միանգամից քեզ կքւլ չտա, ուրեմն դա կանի ժամանակի ընթացքում, քայլ առ քայլ։ Ինչի՞դ է պետք այդ մթության և գիշերվա մեջ մտնելը։ Օրինակ ծառայիր, մի վշտացրու մեզ, մնա տանը։”

Թող նրանք ասեն․ “Ո՛չ, ոչ մի խորը ջուր, այստեղ խաղա, որպեսզի կողքներս լինես, որպեսզի տեսնենք քեզ։ Շա՞տ պատմություններ գիտես, երբ հասել են ծովի հատակին ու ողջ են մնացել։ Այ այդպես։ Այնտեղ վտանգավոր ձկներ են, սրընթաց հոսանքներ։ Նստիր մեր կողքը, ահա քեզ թխվածք։”

Թող անընդհատ կրկնեն․ “Եղիր լավը, և ոչ ոք քեզ չի դավաճանի, եղիր քնքուշ, և ոչ ոք քեզ մենակ չի թողնի։ Մի լողա դեպի խորքը, շատ վերև մի բարձրացիր։”

Բայց դու, այդպես ստացվել է, ուրիշ աշխարհից ես, ունես պոչ և լողաթևեր։ Քեզ  ավելի շատ ցանկալի է աղի ջրի մեջ մտնել, որպեսզի ալիքները գլխիդ վերևում իրար բախվեն, ճակատով դիպչել ավազե հատակին, հետո դուրս գալ ջրի տակից, որպեսզի ձեռքերումդ գանձեր լինեն, իսկ աչքերումդ՝ լույս, ավելի ցանկալի է կայծեր հանել մթությունից։ Դու լրիվ այլ ճակատագիր ունես՝ աշխարհի մյուս կողմում ծաղիկներ աճեցնել։ 

Ես եղել եմ այնտեղ, և տեսել եմ դրանցից մեկը։

Հենց դա էլ ինձ թույլ է տվել վերադառնալ։ 

Թարգմանությունը՝ Եփրիկյան Շուշանի

Նկարը՝ Lisa Aisato

Աղբյուր՝ Пусть они говорят...

Комментариев нет:

Отправить комментарий