1858 թվականին Թիֆլիսում Ներսիսյան դպրոցի տպարանից դուրս եկավ աշխարհաբար մի գիրք՝ «Վերք Հայաստանի, ողբ հայրենասերի» վերտառությամբ, շարադրություն
Խ.
Աբովյանի։
Այս
այն
երջանիկ
գիրքն
է,
որ
հայոց
նոր
գրականության
առաջին
հիմնաքարն
է
ընդունված։
«Վերք Հայաստանին» և՛ հայրենասերի ողբ է՝ կսկիծով ու հառաչանքով լիքը, և՛ ազգային դյուցազներգություն է, որ ուժ ու հպարտություն է շնչում, և՛ բարերարվածի ու փրկվածի ներբող՝ ողողված ուրախության արտասուքներով ու օրհնություններով։ Եվ ամենը, ինչ որ դուրս է գալիս նրա սրտից, նրա բերնից, նրա գրչի տակից, անկեղծ է, լիասիրտ ու ճշմարիտ, որովհետև ինքն ապրել, աչքով տեսել, ականջով լսել ու պատմել է։
Հովհաննես Թումանյան
«Վերք Հայաստանին» և՛ հայրենասերի ողբ է՝ կսկիծով ու հառաչանքով լիքը, և՛ ազգային դյուցազներգություն է, որ ուժ ու հպարտություն է շնչում, և՛ բարերարվածի ու փրկվածի ներբող՝ ողողված ուրախության արտասուքներով ու օրհնություններով։ Եվ ամենը, ինչ որ դուրս է գալիս նրա սրտից, նրա բերնից, նրա գրչի տակից, անկեղծ է, լիասիրտ ու ճշմարիտ, որովհետև ինքն ապրել, աչքով տեսել, ականջով լսել ու պատմել է։
Հովհաննես Թումանյան
Աբովյանի «Վերք Հայաստանի» անունով գործն է ազգային բանաստեղծության մի հարազատ
գաղափար։
Ահա
այդ
աշխատության
մեջ
մարմին
է
առել
ազգի
հոգին,
ազգի ներկա վիճակը,
ազգի
հասկացությունը։
Միքայել Նալբանդյան
Միքայել Նալբանդյան
Աբովյանը, լինելով չափահաս աշակերտներից մեկը, գուցե
և
ավելի
մտախոհը,
յուր
ընկերների
մեջ,
նշանավոր
էր
իր
շատ
զորավոր
հիշողությամբ,
ու
ինչքան
սակավ
կարողացել
էր
ուսումնարանը
տալ
իրեն,
այնքան
ևս
կարոտ
ու
սոված
սրտով
դուրս
գնաց
նա...
Սրա ամեն մի բառը բանաստեղծություն
է.
ժողովրդից
է
խոսում,
ապրել
է
նրա
ծոցում,
կենդանի
կերպով
պատկերել
տեսածը,
լսածը,
զգացածը.
երանի
լուսահոգի
Խաչատուրին։
Ստեփանոս Նազարյանց
Ստեփանոս Նազարյանց
Խաչատուր Աբովյանը ամեն ինչ էր մեզ համար։ Նա ուսուցիչ էր ու դաստիարակ, նա հայրենասիրության մեր ներշնչարանն
էր։
Նա
հայության
ապագայի
խանդավառ
պատգամախոսն
էր։
Ինչ
որ
նրանից
հետո
եղել
է
մեծ
բան
մեր
կյանքում,
եղել
է
նրա
զարկով,
նրա
շնչով՝
ազատագրական
պայքար,
ազգային
ինքնագիտակցության
զարթոնք,
նոր,
կենսաբողբոջ
լեզու
և
մեր
նոր
լիրիկան:
Նա՝
Աբովյանը,
մեր
նոր
պատմության
ամենամեծ
նահատակն
է՝
անթառամ
լուսապսակով
զարդարված:
Նա
մեր
նոր
առասպելն
է,
ազգային
նոր
միֆը...
բազմախորհուրդ:
«Վերք Հայաստանին» սովորական առումով գիրք չէ, իհարկե. նա վերք է իրոք՝ հայ մեծադժբախտ ժողովրդի դարավոր վերքը... Նա գիրք չէ. նա սիրտ է՝ տարերային զգացմունքներով զեղուն. ահագին
սիրտ՝
ըմբոստ,
զայրալից
և
վշտագին,
վառվող,
մխացող
սիրտ...
Աբովյանը խտացումն եղավ հայ ժողովրդի երազանքների, ձգտումների, ցավերի
ու
տառապանքի,
նրա
հոգու
և
իմաստության.
նա
եղավ
հայ
ժողովրդի
լեզուն,
սրտագին
լեզուն։
Ավետիք Իսահակյան
Ավետիք Իսահակյան
Աբովյանի մեջ խտացված են Մաշտոցի դիվանագիտական հանճարը, Խորենացու
հայրենասիրական
կրակը,
Նարեկացու
կատարելության
աղոթքը։
Աբովյանը մեր ազգային
ոգու
մարմնացումն
է:
Եվ
եթե
ինչ-որ չափով
հաղորդվել
եմ
այդ
ոգուն
և
իմ
մեջ
կրում
եմ
այդ
ոգու
մասունքները,
դրա
համար
պարտական
եմ
մեր
ժողովրդի
մեծերից
մեկի՝
Աբովյանի
ժառանգությանը:
Համո Սահյան
Համո Սահյան
Քո պատվանդանը փոքր է չափազանց,
Բայց
մե՞ծ
էր
արդյոք
հերկը
հայրենի,
Որի
բարգավաճ
գալիքին
ընծա,
Դու հանճարը
քո,
և
կյանքը
բերիր:
Եղիշե ՉարենցՆյութի աղբյուրը
Նկարի աղբյուրը
Комментариев нет:
Отправить комментарий