
Ես լոկ մի երազանքով ապրող էգոիստ եմ: Ես էգոյի զոհն եմ, ես մարդկանց թշնամին եմ, երազներիս հրեշն եմ ու որոշ մտքերիս հրեշտակը, ես սերն եմ ու ատելությունը:
Ես իմ ուղեղի կատաղած գազանն եմ, իմ ներսի դևն ու իմ սրտի սատանան, ես բարի եմ ու չար, համբերատար եմ ու անհամբեր, ես ամբողջությամբ փոթորիկ եմ ու հանգիստ, ես դժբախտությունն եմ ու երջանկությունը:
Ես անհասկանալի եմ և նույնկերպ պարզ, ես պարզ եմ ու նույնկերպ բարդ:
Դուք ինձ չեք ճանաչում: Ով եմ ե՞ս: Չգիտեք ու չեք հասկանա:
Комментариев нет:
Отправить комментарий