Մտքերով քեզ եմ քայլում: Այնքան վստահ քայլեր ունես, որ աչքերս պոկ չեն գալիս քեզանից: Եվ ես էլ իմ խառնվածքով քո աչքերի կոնտրոնում եմ: Ինչ գեղեցիկ է: Սիրուն է այն ինչ իմն է: Աշխարհն իմը դարձավ: Ձմեռ լիներ, քայլեի ու գոռայի գարուն.. Գարուն կգար: Տեղյակ չեմ, կարող է եկել է, բայց ես չգիտեմ: Դու էլ մի իմացիր, թող քեզ չհուզի, մեկ է քայլում ես ու արև ճամփադ լուսավորում է: Քանի-քանի գիշեր էլ գա, միևնույն է ճամփադ չի մթնի, քեզ հետ եմ: Ես էլ չեմ կորի, ես դեռ երկար ճանապար պետք է լուսավորեմ: Ժպիտներ, որ վայրկյանը մեկ լույս էին ժայթքում ու խենթացնում էին մեր ճանապարհը: Ճանապարհը դեպի հոգու տնակ, այնտեղ ուր այնքան ջերմ է ու արև է անգամ ցուրտ ձմռանը:
Ինձ անհնարին էր զարմացնելը: Որքան անհնարին ես դու…:
Комментариев нет:
Отправить комментарий