Դու մի՛ հավատա ժպտուն
աչքերին...
Շատ անգամ նրանք վառ ծաղիկներ եմ տեսել, բայց խաբել են ինձ՝
միամիտ եմ եղել: Խաբել են, որովհետև կույր եմ եղել: Աչքերս փակ է եղել, բայց ես հոգով եմ տեսել: Հոգիս կոպեր չի ունեցել, բայց կարողացել եմ թարթել ու ամեն մի թարթումը մի հաճելի պահ է թողել իր մեջ:
Երկուսն են եղել, մեկն է մնացել: Իմ ժպտուն աչքերն են մնացել, որ միշտ պատրաստ են փայլել: Նրա աչքերը վառ ծաղիկների նման թոցնեցին մի օր:
Մի հավատացեք նրա աչքերի վերջին հայացքին... Ինչեր ասես, որ խաբել են նրանք իմ ժպտուն աչքերին:
Վերջին անգամ նրա հայացքը տեսա, բայց իմ աչքերը չհավատաց իր տեսածին:
Դրանից հետո էլ չտեսա ոչ նրա հայացքը, ոչ էլ նրա կեղծավոր աչքերը... Ու իմ աչքերը կամաց-կամաց փակվեց: Մութ է հիմա...
Էլի Թումանյան եմ կարդում... Կարդացի նրա բանաստեղծություններից ու հավանեցի ամենաժպտուն վերնագրով՝ «Ժպտուն աչքեր» բանաստեղծությունը: Ամեն մի տողը հնարավոր է ապրել: Ապրել այնպես, որ ինքդ էլ հուզվես քեզ տրված դերից: Ես ապրեցի և ինձ հետ ապրեց մեկուրիշը... Հիմա հավատում եմ ժպտուն աչքերին: Թող, որ նրանք չխաբեն ոչ ոքի:
Комментариев нет:
Отправить комментарий