четверг, 9 марта 2017 г.

Հիշել՝ միայն լավը. Ոչինչ չծրագրել և ոչնչի չսպասել

…իսկ, երբ ամեն ինչ հարթվում է, դու զգում ես անհարմարություն և անգամ ամոթ, քո հանկարծակի բուժման, սփոփանքի և հանգստության համար: Մինչ դեռ երեկ դու մեռնում էիր թախծից և ցավից, իսկ այսօր արդեն ողջ ես և պայծառ, զրնգում ես քամու տակ, փայլում ես արևի տակ:
Քո ներսում հայտնվում են գարունն ու երջանկությունը, կատարյալ ներդաշնակությունը, կատարյալ լռությունը: Դու ամեն ինչ գիտես՝ ամեն ինչ, այն մասին, ինչ եղել է, ամեն ինչ, այն մասին, թե ինչ է կատարվում հիմա, ամեն ինչ, այն մասին, թե ինչ կլինի ապագայում: Խենթ պատահականությունների աստված, փոփոխությունների տաք քամի՝ ահա այն ամենը ինչին դու հավատում ես, փայլող և լսող: Ընդունելով քո փորձը դասի տեղ, բռնելով ռիթմը, դու սկսում ես նոր պար, որը տարօրինակ է և այստեղից չէ: Ոչինչ քեզ չի դիպչի, ոչ ոք չի նեղացնի, չի դավաճանի այսօր: Այդպես անհետանում է չարը, մութը, կասկածը, ափսոսանքը՝ այդպես անցնում է ծանր ու խեղդող տխրության հիվանդությունը՝ այդպես գալիս է հանգստի և ներելու ժամանակը: Հարկավոր է միայն ճանաչել ներկայի և ապագայի հաղթանակը, և անցյալը կնահանջի, բացելով նոր ճանապարհ դեղին աղյուսներից:
…Հիշել՝ միայն լավը: Ոչինչ չծրագրել և ոչնչի չսպասել: Ժպտալ, պարելով քո նոր պարը, երգել թեթև և հնչող երաժշտություն, սովորել թռչել: Սովորել թռչել: Թռչել:
Հեղինակը անհայտ է

Комментариев нет:

Отправить комментарий