суббота, 11 марта 2017 г.

Չարենց վերլուծություն


«Հարդագողի Ճամփորդներ» բանաստեղծությունում ներկայացվում է երկու ճամփորդներ, որոնք առավոտից իրիկուն սիրում էին քայլել և երազել:
Ունեին տարօրինակ կյանք ու ոչ ոք չէր հասկանում նրանց: Բոլորը ծիծաղում էին նրանց աչքերին, լինեին քույր, բարեկամ թե օտար մարդ: Նրանց կյանքը անհեթեթ էր ու մութ, իսկ մանկությունը՝ անմխիթար, անարև ու գորշ:
Մշուշի պես մեր մանկությունը անցավ՝
Գորշ, անարև, անմխիթար մանկություն:
Զառանցանքի պես մանկությունը անցավ
Ու հեռացանք։ Ու չենք դառնա կրկին տուն։

Բանաստեղծությունում հետաքրքիր էր այն փաստը, որ ինչքան էլ ճամփորդների կյանքը մութ էր, գորշ ու անարև, նրանք միշտ երազում էին ու փորձում էին այդ երազների վարկյանները անմոռանալի դարձնել ու ժպիտով հիշել, գիտակցելով, որ այդ բոլորը երազ է և ոչ՝ իրականություն: Կարծես նրանց բավարարում էր նույնիսկ այդ երազներով ապրելը և կարծես նրանք շարունակում էին ապրել այդ երազներին հավատալով:
Հոգ չէ, որ մեր օրերն անցան տենդի պես,
Կյանքը դարձավ անմխիթար զառանցանք.
Մենք կժպտանք, գո՜հ կժպտանք մեռնելիս,
Որ երազում երազեցինք ու անցանք․․․

Комментариев нет:

Отправить комментарий