Փակում ես աչքերդ, որպեսզի մտովի փախչես այս իրականությունից
հեռու։
Չէ՞ որ դա միակ տարբերակն է տեսնելու համար այն, ինչ ուզում ես։ Բայց և դրա հետ մեկ տեղ` զգալ ցավոտ իրականությունը։ Լինել շատ մոտ և շատ հեռու դրանից։
Չէ՞ որ դա միակ տարբերակն է տեսնելու համար այն, ինչ ուզում ես։ Բայց և դրա հետ մեկ տեղ` զգալ ցավոտ իրականությունը։ Լինել շատ մոտ և շատ հեռու դրանից։
Ու հիմա ես զգում եմ դառնության համն այդ ձուլվածքի։ Երբ հասկանում
ես, որ չի դառնա այդ ցնորքն իրական։ Մի անհաս
ցնորք, որ տանում է չկատարված իղձերի անցյալ։ Որտեղ նույնպես փակ էին աչքերը, բայց
մի փոքր մոտ իրականությանը։ Իսկ հիմա դարձել են աստղեր, բայց ես այստեղ եմ։ Փորձում
եմ չմտածել, չխոսել դրանց մասին, բայց որքան ավելի շատ եմ լռում, ու լուռ հետևում դրանց,
այնքան ավելի եմ համոզվում, որ այս ամենը սուտ է, պարզապես ինքնախաբեություն։ Աստղերը
կընկնեն գուցե, բայց ես, մեկ է, չեմ հասցնի երազանք պահել, ու հենց նրանց մասին։
Չեմ կարողանում շնչել, բայց սիրտս գիտի, թե ինչպես եմ ուզում
բղավել։ Քանի որ ես եմ ինձ գցել այս փակուղու մեջ և միայն ինձ կարող եմ մեղադրել։ Բազում
հայելիներ, որ փորձում են ինձ հիշեցնել իմ մասին։ Բայց ես չեմ տեսնում ինձ։ Մի
անհաջողակ փորձ կատարած օտարական կանգնած է հայելու առջև և նայում է ինձ։ Նա պարզապես
ժամանակին ցանկացավ իմ փոխարեն լինել երջանիկ։ Երջանկությունն էլ ինձ պես այստեղ է,
բայց ես այն նույնպես չեմ տեսնում։ Նա էլ է օտար։ Իսկ ու՞ր են հարազատներս, ու՞ր եմ
ես։ Մի՞թե բոլորս այնտեղ ենք՝ փակ աչքերի ետևում։
Ամեն ինչ հիանալի է, բայց իմը չէ՝ ես չկամ այստեղ։ Խառնաշփոթ
եմ ուզում, բայց ոչ իմ ներսում։ Վանդակս բացել, թռչել եմ ուզում։
Комментариев нет:
Отправить комментарий