воскресенье, 5 марта 2017 г.

Թաց շոր

      Ինքս ինձնից մեկ-մեկ, կամ էլ միշտ փաղչում եմ:
Հեռու, հեռվից էլ հեռու: Բայց պրծում չունեմ: Վազում, վախենում ու հիասթափվում եմ: Քիչ է մնում մի լավ մահախոսական պատրաստեմ ինքս ինձ համար ու մի սպիտակ շալ գցեմ երեսիս:  Ինչ ասեմ վատ, թե լավ, չգիտեմ: Տաղանդ էլ չեմ, ոչ էլ հանճար, ոչ էլ զղճումների գիրկն ընկած պոետ: Թարսի պես անկեղծ եմ: Հոգիս միշտ դատարկ է ամենքի համար տեղ կա: Պահեր կան, որ հոգի էլ չեմ ունենում: Բռերիս մեջ եմ աշարհն տեղավորում:  Լավատես եմ մեկ-մեկ և պատահաբար, սխալմունքով անեծք…: Ու թարսի պես ամեն բարևից հետո, հարցնում են, թե ոնց եմ ես: Դուք լավ լինեք…: Ժպտամ բոլորին, բոլորի թթու, դառը դեմքերին:  Օրվա վերջում, հանգստիս ժամանակ անհանգստությունից անիծում եմ ինքս ինձ: Մաշվել է ներաշխարհս հարցով, հարցերով: Անընդհատ մի զավեշտ ստորագրում է հանգստիս, վայելքներից փաստաթղթերում: Պեչատում եմ, 
սև թանաքով, որ նվիրել էիք, հաղթանակիս: Նեգատիվության ժապավենով կապեցին նվերենի փաթեթներս: 
Թաց շորը, որքան էլ քամես, միևնույն է խոնավ է մնալու: Նույնիսկ արդար, վստահ մարդիկ, երբեմն չոքում են իրենց թուլությունների առաջ: Բարդություններ կան, որ թուլությունս են:

Комментариев нет:

Отправить комментарий