Ճամփորդներ ենք մենք՝ ես և դու: Մենք պետք է ճամփորդենք անդադար մեր գծած ուղղով...
Կարդացի «Հարդագողի ճամփորդները»: Բանաստեղծությունը
անդադար ճամփորդողների մասին՝ մեր մասին է: Յուրաքանչյուրը փորձում է գտնել իր ուղղին՝
մեկը երազելով, մյուսը իրագործելով, մեկի մոտ ստացվում է, մյուսի մոտ չէ, բայց յուաքանչյուրը
ունենում է իր ուղղին:
Երազել միշտ է պետք:
Թեկուզ դրանք լինեն անիրականալի, մի քիչ անմիտ, մի քիչ տարօրինակ: Մենք են այդ ճամփորդները,
ովքեր իրենց ուղղիները գտնում են տարբեր վայրերում, տարբեր մարդկանց մեջ և տարբեր աչքերում, կամ էլ իրենք են գծում իրենց ուղին:
Մի ակնթարթ է մեր
կյանքը, որ այնքան արագ է անցնում, որ չենք էլ հասցնում մտածել ինչպես անցավ, որտեղ
անցավ: Մեր ուղղի պետք է գծել ու ընթանալ այդ ուղղով: Այդ ուղղին օգնեց հարդագողի ճամփորդներին,
կօգնի նաև մեզ: Այդ ուղղին մեզ ամեն ինչում կօգնի, կօգնի երազել ու անել անիրականը: Ճանապարին կհանդիպենք տարբեր մարդկանց, օտար հարազատների, կանցնենք դժվարությունների
միջով, մի քիչ կթեքվենք այդ ուղղից, բայց կշրջանցնենք: Մեր գծած ուղղով մենք ամեն
ինչ կհաղթահարենք:
Չգիտեմ, թե ուր է
տանում ինձ իմ ուղղին: Ուր՞ է տանում, ում՞ մոտ է տանում՝ բնավ չգիտեմ... Բայց տանում է ինչ-որ մի տեղ:
Комментариев нет:
Отправить комментарий