2017թ.-ի մարտի 18-ին ես ստացա «Տիգրան Հայրապետյան» մրցանակ: Այն շատ հաճելի և պարտավորեցնող իրադարձություն էր իմ կյանքում: Մրցանակը ստացա գրադարանային աշխատանքի և պատանեկան ամսագրերում հրապարակումների համար:
Ուզում եմ առաջինը շնորհակալություն հայտնել Աշոտ Բլեյանին` նման փոխկապակցված, խրախուսող և թևեր տվող կրթական համակարգ ստեղծելու համար, Մարի Գաբանյանին՝ ինձ գրադարանային գործում ներգրավելու համար, այդ նա է ինձ սովորեցրել և հնարավորություն տվել ստացածս գիտելիքներն ավելի լուրջ գործերում օգտագործել, Նունե Մովսիսյանին՝ ինձ ամսագրերում ընդգրկելու համար:Մեծ պատիվ է «Տիգրան Հայրապետյան» մրցանակակիր դառնալը: Այս մրցանակն ինձ մեկ քայլ ևս մոտեցրեց այն ներդաշնակությանը, որի մասին ես միշտ գրում եմ. ես անում եմ այն գործը, որն ամենաշատն եմ սիրում, ինձ դրա համար գնահատում են, վարձատրում են ու նաև մրցանակ են տալիս, այն էլ՝ «Տիգրան Հայրապետյան» մրցանակ: Երբ կարդում ես Տիգրան Հայրապետյանի մասին և հիշում ես, որ դու նրա անունով մրցանակ ունես, քեզ շատ կարևոր մարդ ես զգում: Այս մրցանակը ինձ հասկացրեց, որ ես ճիշտ ճանապարհի վրա եմ և ստիպեց, որ ես ավելի լրջորեն մոտենամ իմ արածին, չէ որ մարդիկ գնահատում են դա:
Մի խոսքով՝ շատ հաճելի զգացողություններ և տպավորություններ ունեցա, շնորհակալ եմ ամեն ինչի համար, կձգտեմ նորանոր հաջողությունների հասնել:
Комментариев нет:
Отправить комментарий