Թողեք ինձ հանգիստ:
Ես ուզում եմ շնչել, ազատվել կոկորդս պատռող ցավից ու սլանալ վեր, առաջ, կողք՝ մի խոսքով բոլոր հնարավոր ուղղություններով, բացի հետ գնալուց: Ինձ խեղդում է անտարբերությունը: Ընթերցողս կմտածի, թե իմ հանդեպ են անտարբեր, դա իր հերթին, բայց… ես հոգնել եմ զգայուն լինելուց ու զգացմունքներս պահելուց: Արցունքներիս ազատություն եմ տալիս՝ թույլ եմ, ուժեղ եմ մնում ՝ կոկորդս խեղդելով ներս եմ հոսեցնում արցունքներս, կուլ տալիս դրանք՝ անտարբեր ու անզգա եմ:
Ի՞նչ եք ուզում, մարդի՛կ: Բոլորդ ունեք ձեր սեփական կյանքն ու որոշումները, բայց քննում եք ինձ, կյանքս, մարմինս, հոգիս, սիրտս, մտքերս, խոսքերս, ատելությունս, ցանկությունս, զգացմունքս:
Ես ատում եմ ինձ, հոգիս, սիրտս, այն ամենը, ինչ քննում են, բայց ատում եմ յուրովի, սեփական ու այլ պատճառներով: Միգուցե, որովհետև նրանց խոսքերը ինձ խոցում են, միգուցե, որովհետև ես թույլ եմ, միգուցե` ուղղակի գիտակից եմ:
Ես հասկանում եմ բոլորին, չէ, անկեղծ, հասկանում եմ, կամ էլ` գոնե դրությունը: Շատ դեպքերում լռում եմ՝ մտածելով, որ դա իմ գործը չէ, իմ որոշելիք հարցը չէ, բայց գիտակցում եմ , հասկանում, լուծումներ տեսնում :
Ես լռում եմ, վատ ու լավի հանդեպ լռում եմ: Իսկ ինձ խփում են, ինձ հարվածում ու քարկոծում են: Չէ խոսքը ֆիզիկականի մասին չի: բայց այնուամենայնիվ... Ես ապտակողին երկրորդ այտս չեմ պարզի, բայց հակահարված չեմ տա: Դա իմ գործը չէ, կյանքի գործն է: Աստված չանի` բաժակը լցվի ու համբերությունս թափվի-գնա: Մի օր այն կլցվի, կամ կընկնի ու կկոտրվի: Մի օր հրեշս դուրս կգա..

Комментариев нет:
Отправить комментарий