суббота, 18 марта 2017 г.

Ամենահեռու ճանապարհը



Ամենահեռու գնացող ճանապարհները միշտ էլ սկսում են անծանոթ փողոցներից: Ամենամեծ երազանքները սկսում են ամենափոքր ցանկություններից: Ամենաօտար անծանոթները դառնում են ամենահարզատ մարդիկ:
Ու մի օր այնպես է պատահում, որ մարդիկ, երազանքներն ու խաչմերուկները հանդիպում են:
Ես հանդիպեցի ամենաօտար անծանոթին, ով միլիոնավոր կիլոմետրերի ու հազարավոր պատմությունների տոմսեր է վաճառել: Հիշողություններով լի ճամփրուկս գետնին դրեցի ու գնեցի նոր պատմությունների մի տոմս:
Ինչպես՞ է պատահում, որ հանդիպում ես ամենահեռու հարազատիդ հենց երկար ճանապարհների ժամանակ: Ինչպես՞ է պատահում, որ հարազատդ օտար է լինում քեզ համար, բայց ճանապարհի վերջում մի մեծ պատմություն է թողնում:
Ես ու իմ հարազտը միշտ միասին ենք, բայց խռով ենք իրարից: Մեր աչքերը միշտ միասին են, բայց հեռու են իրարից: Թեպետ, նրանք անգամ տեղյակ էլ չէին, որ միլիոնավոր կիլոմետրերի ճանապարհ ունեն անցնելու ու մեծ պատմություն կերտելու:
Միլիոնավոր կիլոմետրերի ու հազարավոր պատմությունների տոմսավաճառը անկախ իր կամքից իմ օրերը կառուցեց՝ մի տոմս վաճառելով:
Ու, ես հասկացա, որ ամենհեռու գնացող ճանապարհները սկսվում են ամենաօտար անծանոթներից...


Комментариев нет:

Отправить комментарий