среда, 24 мая 2017 г.

Սերը չբացահայտված է


Սերը շատ տարբեր կարող է լինել, ոչ մեկ չի կարող լիարժեք ու ամբողջական սիրո զգացողությունը բացատրել, թվարկել, նշել կամ գնահատել:
Ինչքան ենք մենք սխալվում, մենք միշտ ենք սխալվում, ամեն պահ մենք սխալվում ենք: Իսկ ինչ, եթե քո առջև կա երկու որոշում՝ երկուսն էլ ճիշտ են՝ ինչ- ինչ պատճառներով ու հանգամանքներով: Դրանցից որն էլ ընտրես՝ միևնույն ժամանակ և ճիշտ կանես և կսխալվես: Ես չեմ սիրում մարդկանց, ես չեմ սիրում կոնկրետ դեմքեր, կոնկրետ հայացքներ. իմ սերը չունի կաղապար: Ես սիրում եմ այն, ինչ ինձանից է բխում: Ես չեմ սիրում ինչ որ մեկին ես այդ ինչ որ մեկին սիրելն եմ սիրում: Այդ երկրորդ շնչառությունն եմ սիրում: Օրինակ՝ քայլում ես ցուրտ եղանակին, տեսնում ես խանութ, պաղպաղակ, սիրտդ ուզում է, բայց մտածում ես՝ կմրսեմ, ոնց կնայեն մարդիկ՝ էս ցրտին պաղպաղակ է ուտում, կոկորդս կցավի և այլն: Ես սիրում եմ ցուրտ եղանակին պաղպաղակ ուտել: Ինքնախղճահարությունը ոգեշնչում է: Երբ որ պայքարում ես մեկի համար՝ քո սերը դեպի այդ մեկին վերածվում է սիրո՝  անփոխոդարձ ու հալածված սիրո: Դա հոգեվիճակ է, շատ էմոցիոնալ ու ռոմանտիկ, որից մարդիկ հաճույք են ստանում, քանի դեռ վերջնական պատասխան չի հնչել: Հա, լինի, թե չի լինի, միևնույն է, կոտրում է ու ցրում է ամբողջ այդ մերժված ռոմանտիկան ու դու պահի տակ ասում ես, ուր կորավ զգացմունքը: Մենք չենք սիրում մարդկանց, մենք սիրում ենք այն հոգեվիճակը, որում մենք հայտնվում ենք շնորհիվ մարդկանց: Մեր սերը դեպի մարդիկ չէ, մեր սերը դեպի գաղափարներն ու հոգեվիճակներն են: 

Комментариев нет:

Отправить комментарий