Ես դեռ ողջ եմ:
Առատաձեռն եղեք, մարդիկ, քանի դեռ ես կամ, երես տվեք, շտապեք, գրեք ինձ, որ սիրում եք, գրեք աշնան մասին, մրսածություն ունենալու հակման մասին:
Ամենաաննշանի և հարկավորի մասին:
Այն մասին, ինչը ձեզ անդադար անհանգստացնում է:
Քնքշանքի մասին՝ ուղղված դեպի երեխան և ամուսինը, ով չի կարող ապրել առանձ ձեզ անգամ մեկ օր:
Գրեք, թե ինչպես են կրկին բանջարեղենի և թավշյա գլխարկների գները բարձրաձել:
Թե ինչպես է ինչ-որ մեկը մուտքում՝ ամբողջ պատի վրա գրել՝ « Այո, ես քեզ սիրում եմ, լսում ես, հիմար»:
Մի թաքնվեք բազմակետերի անսրտության ետևում:
Գրեք սիրուհիների և կանանց մասին: Շատպեք պատմել, թե ինչ եք տեսել գիշերը երազում, անկողինների մեջ, որոնք այրված են մենությամբ: Մի վախեցեք ուտոպիայի հասարակությունից: Կիսվեք: Ասեք ինձ ցանկացած բան: Ինչ քամոտ է առավոտից: Ինչ վատ են տաքացնում: Ինչպես է արևը ոսկեզօծում պաստառները: Ինչպես են թևերը մեռնում առանց թռիչքի: Ինչպես չի կարելի հասնել ստոր մոդայի ետևից: Ինչպես եք ցանկանում գնալ ծով: Ինչպես է աշխատանքը անխնա ուտում ձեր տարիները: Ինչքան վառ է արնանման հորիզոնը երեկոյան՝ Ժան Պոլ Սարտրի կրքերի բևեռում:
Եվ ես ձեզ խոստանում եմ՝ ես կպատասխանեմ:
Գրեք ինձ:
Ես դեռ ողջ եմ:
Իսկ վաղը…
Հեղինակ՝ Նիկ Տումանով
Նկարը՝Елена Маркова
Աղբյուր՝ Не прячьтесь за бездушье многоточий
Комментариев нет:
Отправить комментарий