Ես բավական զգայուն մարդ եմ, առաջին բանը, որ տպավորվեց այս հանդիպումից` մթնոլորտն էր, որը սկզբում սառն էր, ճնշող և լարվածություն էր առաջացնում:
Նախ ասեմ, որ մենք մի քանի օր առաջ նախապես պատրաստվել էինք, որպեսզի ներկայացնեինք նախագծեր, բլոգներ, ծրագրեր և այլն:
Բայց
նախարարությունը առանձնապես հետաքրքրության նշաններ ցույց չտվեց նախագծերի, բլոգների, մեր դպրոցի յուրահատկությունների հանդեպ: Կար ակնհայտ
հակառակություն, որը փորձում էին ցրել հումորներով: Իմ
կարծիքով` հանդիպումը չտվեց սպասված արդյունք: Եղան համագործակցության, աջակցության առաջարկներ: Բայց, եթե անգամ
խոսակցության կամ քննարկման մեջ չկա փոխադարձ աջակցություն, ապա ինչ գործնական
աաջակցության մասին է խոսքը: Անընդհատ շեշտվում էր Ֆիզմաթ դպրոցը: Եթե մի դպրոցի անունը
ֆիզմաթ է, ուրեմն տրամաբանական է այն փաստը, որ այդ դպրոցում աշակերտները
համեմատաբար ավելի լավ պետք է իմանան ֆիզիկա և մաթեմատիկա: Կարծում եմ` երկու դպրոցներն իրար հետ քիչ
ընդհանուր բաներ ունեն, այդ իսկ պատճառով համեմատելու իմաստ չկար: Դա նույնն է, որ ասես` Արվեստի դպրոցն ավելի շատ արվեստագետներ է տալիս, քան մեկ այլ դպրոց: Խոսք գնաց, որ մեր դպրոցի աշակերտները բուհական քննություններին պատրաստ չեն լինում: Նախ դա փաստ չէ, ոչ ոք ոչ մի ապացույց կամ կոնկրետ փաստեր
չուներ այդպիսի բան ասելու համար, բայց և այնպես ասեմ, որ եթե ես գիտակից մարդ եմ,
աշակերտ եմ ու գիտեմ, որ ինձ հետագայում շատ անհրաժեշտ կլինի ուղղագրություն և նման
բաներ, ապա մեր դպրոցում ես հնարավորություն ունեմ 2-4 ժամ շաբաթական լրացուցիչ մայրենի
և քերականություն ընտրել, որպեսզի լրացնեմ այդ բացը: Բայց, եթե ես ուզում եմ ոսկերիչ
դառնալ, ես էլ ստիպված չեմ լինի շաբաթական 2-4 ժամ քերականություն
անցնել, այլ այդ ժամանակը ինձ համար ավելի ձեռնտու և հետաքրքիր կանցկացնեմ: Նախ ասեմ, որ մենք մի քանի օր առաջ նախապես պատրաստվել էինք, որպեսզի ներկայացնեինք նախագծեր, բլոգներ, ծրագրեր և այլն:
Նախարարությունը ասում էր` բերեք, ներկայացրեք կոնկրետ նախագիծ, որ մենք նայենք, ձեզ օգնենք կամ աջակցենք: Բայց, եթե դուք չնայեցիք մեր ներկայացրած պրեզենտացիաները և նախագծերը, ինչ գիտեք, որ դրանք կոնկրետ չեն կամ պատրաստ չեն: Մեր պատրաստած նյութերը նայելու ժամանակը ծախսվեց նրա վրա, որ նախարարության ներկայացուցիչները անընդհատ ասում էին, որ մենք աշակերտներին չենք պատրաստում համալսարանական քննությունների: Բա ոնց չասես` հենց էլ լավ ենք անում:
Հնարավոր է, որ ես ամեն ինչ այնպես չեմ հասկացել, սա ուղղակի իմ կարծինքն էր ու իմ տպավորությունները ԿԳՆ-ից:
Комментариев нет:
Отправить комментарий