Դու չես վախենում տգեղ երևալուց, այդ իսկ պատճառով դառնում ես էլ ավելի գեղեցիկ։
Ասես դաշտային ծաղիկ լինես՝ պարզ ու հասարակ։ Բայց միթե՞ դա կարևոր է` ով ես դու և ինչ տեսք ունես, եթե քեզ սիրում են։ Չէ՞ որ դրա հետ մեկտեղ դու այնքան քաղցրաբույր ես, որ անընդհատ ուզում եմ հոտ քաշել, բայց, ավաղ, ամաչում եմ։
Դու նաև իմ հանգստացնող դեղերից միակ քաղցրահամն ես, որին պահում եմ բոլորից թաքուն, ինչպես գաղտնի դեղերն են պահում, որ հանկարծ ձեռքից չվերցնեն, չէ՞ որ դրանք կախվածություն են առաջացնում։ Ու ես էլ պատրաստ եմ անվերջ նjարդայնանալ, միան թե նորից օգտվեմ այդ հաբից։ Չեմ մտածում իմ մասին, քանի որ գիտեմ ժամկետդ երբեք չի լրանա, ամեն անգամ յուրովի կազդես ինձ վրա։ Սակայն մարդ ես, հանկարծ վերջացար ինչպես շատերը։ Ես ի՞նչ, պետք է նորը գնեմ։ Բայց նորը թանկ է, դառն ու դատարկ, նորում դու չկաս։ Իսկ ես արդեն լցվել եմ քեզանով։ Չգիտեի, որ այդքան դատարկ եմ եղել։
Հերթով թոշնում են բոլոր ծաղիկները, վերջանում որակյալ դեղերը։ Իսկ մենք ի՞նչ պետք է անենք առանց դրանց։ Էլ ու՞մ համար ենք ջերմացնելու, նjարդայնանալու։ Լավ է` ես էլ ձեզ հետ հանգեմ, քան ամբողջ կյանքում ինձ մեղադրեմ։
Комментариев нет:
Отправить комментарий