Չգիտեմ, որ միտքն ինձ ավելի երջանկացրեք, այն որ պետք է կրկին այցելեինք «Ժայռ», թե որ ֆիզկուլտուրայի քննությունը հենց այնտեղ էինք հանձնելու։ Հիանալի մտահաղացում էր հավաքել մեզ՝ բոլոր իններիս մի տեղ և հարյուր վերջինզանգյան խնջույքներից էլ ավելի անկեղծ, ավելի հիշարժան ճամփորդություն կազմակերպել։
Երբեք չեմ փոշմանի, որ փոխեցի դպրոցս, որ դարձա կրթահամալիրի սովորող։ Կյանքումս կայացրած, երևի թե, ամենաճիշտ որոշումներից մեկն էր։
Երբեք չեմ փոշմանի, որ փոխեցի դպրոցս, որ դարձա կրթահամալիրի սովորող։ Կյանքումս կայացրած, երևի թե, ամենաճիշտ որոշումներից մեկն էր։
Այս եռօրյա ճամփորդությունը հնարավորություն տվեց ինձ էլ ավելի մոտիկից ճանաչել իմ հասակակիցներին, որոնց հետ արդեն երկու տարի է` ինչ սովորում եմ։ Այն էլ ավելի ամրապնդեց մեր ընկերությունը և ավելացավ միասին անցկացրած լավ պահերի ցուցակը։
Եթե ինձ հարցնեն, թե ինչպե՞ս կնկարագրեմ կրթահամալիրը մեկ բառով, ես կպատասխանեմ՝ անկեղծություն։ Հենց այդ անկեղծությունից են բխում մտքի ազատությունը, անվախությունը և, ի վերջո, սերը, որ զգում ենք մեկս մյուսի նկատմամբ։
Այդ հազարավոր գումարները, որը մի կերպ շորթում են երեխաներն իրենց ծնողներից ինչ-որ անիմաստ խնջույքներ կազմակերպելու համար` իրականում երկու օրից մոռացվելու են։ Դրանք արվում են ոչ թե հաճույքի, այլ մյուսներից ետ չմնալու համար և փոխանցվում սերնդեսերունդ։
Իսկ մենք ամեն կերպ պայքարում ենք այդ կեղծիքի դեմ, ստեղծելով մերը՝ ամենքից անկախ։ Եվ բացարձակ ցանկություն էլ չկա որևիցե մեկի հետ համեմատվելու։ Բայց տեսեք, որ մարդկանց կրկին մերն է հետաքրքրում, ու որքան էլ նրանք դա ցույց չտան, հոգու խորքում ցանկացած ոչ սեբաստացի կերազեր լինել իմ փոխարեն։
Սովորելով իրար հետ ինը տարի` նրանք չեն կարող միմյանց այնքան լավ ճանաչել, որքան ես իմ ընկերներին, քանի որ․․․ նրանք միասին ճամփա չեն գնացել, սար չեն բարձրացել, օգնության ձեռք չեն մեկնել մեկը մյուսին, չեն աղտոտել սենյակն ու հետո միասին հավաքել, բարձր ծիծաղել ամբողջ գիշեր, «Խամխամա» պարել, մեկ էլ հանկարծ անջատվել ու քնել, վերջում էլ շուտ արթնացել ու դիտել արևածագը։
Նրանք տեսել են միմյանց միայն գեղեցիկ ՝ շպարով, բարձր կրկունկներով, կարճ զգեստներով, հարդարած մազերով, տղաներն էլ` կոստյումներով։ Բայց մի՞ թե դա է գեղեցիկը։ Նրանց համար` այո։ Քանի որ նրանք չգիտեն, պատկերացում էլ չունեն անգամ, թե ի՞նչ է իսկական գեղեցկությունը։ Իսկ ես տեսել եմ․․․
Երբ մարդ չի վախենում տգեղ երևալուց, նա արդեն գեղեցիկ է։ Վազելով գնում ու նետվում է Սևանի ջուրը։ Քնում է ճանապարհին, ինչ-որ մեկի ոտքերին հենված, իսկ հետո հանկարծ արթնանում, գլուխը վեր բարձրացնում, առանց հասկանալու, թե որտեղ է ու ինչ է կատարվում, մազերն ամբողջովին քամուց գզգզված, երեսն էլ արևից վառված, բայց և այնպես գեղեցիկ։ Ես էլ գեղեցիկը գնահատող մարդ եմ, այդ իսկ պատճառով փորձել եմ անմահացնել այդ պահերը։
Երբ մարդ չի վախենում տգեղ երևալուց, նա արդեն գեղեցիկ է։ Վազելով գնում ու նետվում է Սևանի ջուրը։ Քնում է ճանապարհին, ինչ-որ մեկի ոտքերին հենված, իսկ հետո հանկարծ արթնանում, գլուխը վեր բարձրացնում, առանց հասկանալու, թե որտեղ է ու ինչ է կատարվում, մազերն ամբողջովին քամուց գզգզված, երեսն էլ արևից վառված, բայց և այնպես գեղեցիկ։ Ես էլ գեղեցիկը գնահատող մարդ եմ, այդ իսկ պատճառով փորձել եմ անմահացնել այդ պահերը։
Հա, իդեպ, քիչ էր մնում մոռանայի, որ մենք Սևան նաև քննության համար էինք գնացել։ Այնքան թեթև անցավ այդ քննությունը, ինչպես ցանկացած պահ, որն անցկացրել եմ կրթահամալիրի հետ։
Քննությունների կազմակերպման հիանալի այլընտրանք ՝ նոր միջավայր, նոր տպավորություններ, կրկնակի ոգևորություն և, ի վերջո ի՞նչը կարող է էլ ավելի կազդուրիչ լինել, քան այդքան տանջվելուց հետո սառը Սևանը նետվելը։ Մենք առաջիններն էինք, ովքեր մասնակցեցին այդ գաղափարի իրականացմանը։ Եվ ես ձեզ հավատացնում եմ, որ փորձը հաջողված էր։ Երեք օրում երեխաները չեն էլ հասկանա, որ քննություն են հանձնել, քանի որ նրանք կգնան այնտեղ ավելի շատ ուրախանալու նպատակով և ձեռքի հետ էլ կհանձնեն- կպրծնեն տիարի ասած` անիմաստ, վնասակար ու վտանգավոր քննությունից։
Մենք անգամ ֆիզիկապես ի վիճակի չենք մեկ շաբաթում անգիր անել պատմության մի ամբողջ շտեմարան, որը մեկ օրում մոռանալու ենք։ Դրա տեղը պետք է շատ գրենք, շատ կարդանք, անընդհատ փորձենք հայտնաբերել նորը և լայնացնենք մեր հետաքրքրությունների շրջանակը։ Իսկ, եթե մենք պետք է այնպիսի տեղ շարունակենք մեր ուսումը, որտեղ այդքան մեծ կարևորություն են տալիս քննության գնահատականներին, ուրեմնք պետք չէ նման տեղ գնալ։ Մոտավորապես այսպիսի խորհուրդներ էր տալիս մեզ տիարը «Ժայռ»-ում: Եվ ես լիովին համաձայն եմ նրա հետ, այդ իսկ պատճառով շատ լավ հիշում եմ դրանք։
Եվ եթե ինձ հարցնեն, թե ինչպե՞ս անցավ մեր ճամփորդությունը, ես պարզապես կժպտամ, իսկ թե ի՞նչ կա թաքնված իմ այդ ժպիտի տակ, այս ֆոտոշարքը դիտելուց հետո։թողնում եմ ձեր հայեցողությանը...
Комментариев нет:
Отправить комментарий