Սրտիս մենակության մեջ հավաքվում էր միայն բացասականը, բայց և ամենից շատ ուզում էի, որ հենց դա դուրս պրծներ: Իսկ դրականը թռչում էր հեռու:
Ինձ համար բարդ էր նրանց հասկանալը կամ էլ ես ուղղակի ուրիշ՝ լավ աչքերով էի նայում: Իսկ նրանք նկատում էին ինձ միայն, երբ կանգնում էի, ասես պարտավոր էի միշտ քայլել: Բայց, երբ հերթը հասավ թռչելուն, ես հասկացա, որ չեմ կարող: Թևերս ամրացված էին հավերժական շղթայով: Եվ ես պարտավոր էի քայլել՝ նրանց էլ տանելով ինձ հետ: Ու շարունակ երազում էի վաղուց չված դրականի մասին, երբ մարդիկ մի փոքր վախենում էին ամեն ինչից՝ խոսելուց, վիրավորելուց, կորցնելուց...
Իսկ հիմա բոլորը դարձել են «անվախ», բայց աղմկոտ ամբոխից հեռու չեն գնում: Իսկ հիմա պարզապես կենդանի են, բայց չեն զգում ոչինչ, չորացել ու դարձել են քարսիրտ:
Իսկ ես կրկին շարունակում եմ զգալ ոչ միայն իմ, այլև նրանց փոխարեն:
Գուցե ինձ միայն մեկ զգայուն խելագարն է պակասում...
Комментариев нет:
Отправить комментарий