Նորայրը կարդաց և ներկայացրեց «Զանգու» բառի ստուգաբանությունը: Պարզվեց՝ այն բարբառային բառ է և նշանակում է ասպանդակել: Դավիթին հաջողվեց գտնել «Հրազդան» բառի ամենահին անվանումը` «Իլդարունի», որն ուրարտերեն բառ է: Շուշանը ներկայացրեց «Հրազդան» բառի ստուգաբանությունը. բառը մի քանի արմատից է բաղկացած՝ հուր, ազ և դան: «Հուր»՝ կրակ, հրաբուխ, «ազ» մասնիկը ցույց է տալիս ծագում, «դան»-ը հնդեվրոպական բառ է, որը նշանակում է «ջուր», այսինքն՝ հրախուբից սկիզբ առած ջուր՝ Հրազդան:
Մերին կարդաց և ներկայացրեց Սևանա լիճ թափվող 28 մեծ ու փոքր գետերի մասին: Իսկ Սևանա լճից, պարզվում է՝ սկիզբ է առնում միայն մեկ գետ՝ մեզ բոլորիս արդեն ծանոթ դարձած Հրազդանը: Ի դեպ, հենց այդ ակունքն էլ ուզում ենք, որ տեսնենք: Իսկ տիարն էլ խոստացավ մեզ օգնել՝ գտնելու համար Հրազդանի ակունքը:

Комментариев нет:
Отправить комментарий