Ես շատ երկար ժամանակ
եմ երազել հարստանալ: Շատ երկար ժամանակ ցանկացել եմ հասնել բարձունքներին, բայց, երբ
առաջ եմ նայում, ուղղակի կոտրվում եմ, փշրվում: Մարդկանց փոխում է այդ փողը, իսկ առանց դրա մարդիկ ուղղակի մեռնում են: Ունևոր անձինք անգամ ուշադրություն չեն դարձնում անփող
և սոված մարդկանց: Ում ձեռքը փող կա, նրա դեմքը ուղղակի սևանում է, ինչպես նաև միտքը:
Ախր, այնքան կեղծավորություն ու դատարկություն կա այդ մարդկանց մեջ: Ո՞վ պիտի դրանցից
մոտենա բարում նստած սրտաճմլիկ տղամարդուն ու առաջարկի իր ընկերությունը: Բա նրանք
էլ ո՞ր կյանքով են ապրում: Հա, վատ օրեր էլ են եղել, ես ամբողջն էլ հիշում եմ: Ես ընկերություն
եմ արել բազմաթիվ մարդկանց հետ, ում ընկեր եմ համարել, բայց փոքրուց սկսել եմ հասկանալ
թե ինչ է ընկերը ու թե ինչ է չակերտավոր ընկերությունը: Էժանագին արարածներ, ովքեր
ցանկանում են ամեն տեղից իրենց պետքականը պոկել: Ընկերներն էլ ավազի պես մաղվում են,
և մի օր վերջանում են: Հարուստներն էլ, շփվում են միմյանց հետ մի միայն շահերի համար:
Իսկ… իսկ եթե երկուսն էլ ոչինչ չունե՞ն: Այդ ժամանակ արդեն հայտնվում է նոր արժեք՝
ընկերը: Ուղղակի այն մարդը, ով ոչինչ չունի, ոչինչ չի թաքցնում ու կեղծավորություն չի անում: Նա իրեն ցույց է տալիս այնպիսին, ինչպիսին որ կա: Ունեվորները դեռ պիտի երկար ու փուչ կյանք ապրեն և միայն ծերության ժամանակ
իրենց նայեն ու հասկանան, որ իրենք ունեն ամեն ինչ, բայց չունեն ոչինչ: Դեռ երկար պիտ
լաց լինեն, գիտակցելով, որ չկա այն իսկական մարդը, ում հետ կկիսեն այդ ամեն ինչը, ինչը ունեն: Ես
զգացել եմ այն անկեղծ ընկերությունը: Երբ դուք ոչինչ չունեք, բայց ստեղծում եք ձեր
իսկ հրաշք օրը ոչինչից ու վայելում ոչ պակաս հաճույք, քան հարուստը: Երբ դու լաց ես
լինում դիմացինիդ շալվարի պատռվածով, իսկ դիմացինդ հանգստացնում է քեզ ասելեվ, թե դա
ուղղակի նյութական հիմարություն է ու պետք չի օրը փչացնել դրա պատճառով: Բայց դու գիտես, նա ուրիշ չունի: Մի բանով կապում է շալվարը ու շարունակում հետդ քայլել: Սառնասիրտ և բութ էմոցիաներով մարդ
լինելով հանդերձ` աչքերս սկսում է լցվել, երբ հիշում եմ` ինչ է մնացել Հայաստանում, իսկ ծնողներս
ինձ առաջ են տանում: Ինչու՞ ես պիտի կորցնեմ նման ընկերոջ: Ախր, նման մարդ
ես էլ ամբողջ կյանքում չեմ գտնելու: Մարդկանց մեծամասնությունը անգամ չգիտի, թե ինչ
է իրականում նշանակում ընկերություն: Ա՛խ, գրողը տանի, ընկերը նա է, ով հրաժարվում է
գնալ զբոսանքի սիրած աղջկա հետ, որպեսզի գնա նույն զբոսանքի իր ընկերոջ հետ, քանզի
երկուսն էլ պարզ գիտակցում են, որ հավանած աղջիկը ժամանակավոր բնույթ է կրում, իսկ ընկերը ընդմիշտ է: Եվ ի վերջո, ախր
այդպիսի ընկերության համար աշխարհը շատ փոքր է:
Ես ի՞նչ է, պետք է
թանկարժեք շորե՞ր հագնեմ, պիտի մեծ ու շքեղ բնակարա՞ն ունենամ, թե՞ պետք է շքեղ մեքենա
քշեմ: Իսկ եթե սկսեմ հասարակ ապրել, բա ի՞նչ պիտի անեմ այն գրողի տարած միլիոնները,
որ թափած են լինելու փոքրիկ բնակարանում: Տո թքել եմ ես էդ փողի վրա, եթե դա ինձ կխանգարի
ունենալ մարդկային արժեքներ:
Комментариев нет:
Отправить комментарий