Ապրիլի 29-ին փոքրիկ, բայց շատ հավես խմբով գնացինք Զանգու: Որոշել էինք իրականացնել էկո-նախագիծ, բայց մեր ընտրած հատվածը բավականին մաքուր էր։
Ուրախացանք, որ Զանգվի այդ հատվածը մաքուր և խնամված տեսանք։ Դա բացատրվում էր նրանով, որ մոտակայքում գտնվում էր ոսկերչական մի մեծ գործարան, և Զանգվի այդ հատվածը նրանց տարածքն էր համարվում։ Ուստի այն խնամված էր, գեղեցիկ և կանաչով պատված։ Այդիսկ պատճառով մենք մի փոքր շեղվեցինք մեր նախնական ծրագրից։ Ճամփորդությունն ավելի շատ նմանվեց քայլարշավի: Բացահայտում էինք մեր Երևանի ծակուծուկերը: Մեր պատմական գեղեցիկ բերդերի ու շենքերի ավերակները, որոնք արդեն թաքնվել են նորակառույցների ետևում: Առաջին անգամ եղանք Հաղթանակի կամրջի տակ, երազանք պահեցինք: Հետո նստեցինք Զանգվի ափին։ Ունկնդրեցինք նրա խշշոցը։ Նախաճաշեցինք, զրուցեցինք, ասմունքեցինք: Հետո զմայլվեցինք կակաչներով, երիցուկներով: Պատվելի Թամարը մեզ մի հետաքրքիր առասպել պատմեց կակաչների մասին:
Մեզ թվում է, թե լավ գիտենք մեր քաղաքը, բայց երբ սկսում ենք ճամփորդել, հասկանում ենք , որ դա այդքան էլ այդպես չէ։ Իհարկե այն փոքրիկ է, և մենք դժվար թե կարողանանք մոլորվել, բայց համենայնդպես հետաքրքիր էր մեկ ուրիշ, տարբերվող և գուցե ամենաիրական Երևանը բացահայտելը, որը միշտ մեր կողքին է, բայց դժվար նկատելի: Եթե չլիներ այս ճամփորդությունը, ես նույնպես չէի նկատի այն։ Այնքան տպավորված եմ և ոգևորված, որ պատրաստվում եմ կրկին հյուրընկալել Զանգվի ափերը։ Ինքներդ կարող եք մի փոքր ծանոթանալ, բացահայտել մեր կանաչ Երևանը դիտելով այս ֆոտոշարքը։
Комментариев нет:
Отправить комментарий