Երբ մեռած ընկած էի սենյակի անկյունում, դաշնամուրի փոշիներն էի հաշվում, եկան բղավելու ու էդ պահին դող ընկավ վրաս:
Ի՞նչ ասեմ... Չգիտեմ: Ցավում է, վերքերս բաց էին ինչ անեի, եթե չողբայի: Առաջին անգամ ծանրացրի մեկի օրն, ով ոչ էլ խաբար էր ծանրությունիցս: Արագ-արագ քայլելով գնացի մի տեղ գցեցի դավաճան մարմինս ու սկսեցի ողբալ: Զգացի, որ սկսեմ չեմ հասնի տուն: Աչքերս մաքրեցի ցավեցնող աղից, գնացի, որ ինձ վրա բղավեն: Չբղավեցին ու տան ճանապարհը ցույց տվեցին: Ամբողջ ճանապարհն թաց էր: Տուն հասնելուն պես հիշեցի, որ ինձ լավ բան չեն ասել: Հիշեցի, որ էժան շապիկով են ինձ հիշում: Ու միտքն, որ մինջ գերեզման քարշ եմ տալու ՛՛ Ախր, ես էդքան էլ վատը չեմ՝՝... Սպանեց վերջին ճպիտն, որ օրերից մի օր առավոտյան կարող էի ունենալ: Ինչի՞ս է պետք փափուկ անկողինը, երբ ես թավալ եմ գալիս գետնին: Ինչի՞ս են պետք սեղանի քաղցրավենիքները, երբ ամեն բան այնքան դառն է: Հին վերքերն հիշելու ժամանակ չկար, շատ են ու խեղդող են նորերը: Ինչ անեմ, եթե չմեկուսանամ: Դիմացինի ինչ պետքն ես դու և միջիդ միամտությունը: Կարող է ես այդքան էլ վատը չեմ: Չե՞ք մտածել: Հետո ինչ, որ գույն չկա վրաս, ես ներսում շատ գույներ եմ պահում ձեզ համար: Երբևիցէ, ինչ-որ մեկին, ես մերժե՞լ եմ: Ո՛չ պաշտել ու օգնել եմ սկզբից մինջև վերջ: Միգուցե ես վատը չեմ: Կարելի է մտածել: Կարելի է փորձել ճանաչել: Կարելի է հասկանալ, որ երբևիցէ չեմ տարբերակել ոչ ոքի: Օգնել և օգնելու եմ բոլորին: Ուղղակի սիրտ թողեք վրաս, տեղից էլ ամեն բան այնքան վատ է: Երբ առավոտը ժպտացի, ցերեկը մեռնելս էի ուզում: Մի՛ արեք, մի ցավեցրեք: Մի բղավեք, խուլ չեմ, բայց համր եմ: Ինչ կարող եմ պատասխանել, երբ սկի շունչս եմ փոշմանելով քաշում ու քարշ եմ տալիս ոչ մարմինս, ոչ էլ պայուսակս... Քարշ եմ տալիս ողորմած դիս: Ախր ես ձեզ այնքան եմ սիրում, ինչու՞ եք բղավում:
Լուսանկարը՝ Աստղ Կիրակոսյանի
Комментариев нет:
Отправить комментарий