суббота, 14 декабря 2024 г.

Անու Շթոներ «Փոքրիկ Ձմեռ պապ»


Թարգմանությունը՝ Տիգրան Գրիգորյանի

Հեռու, շատ հեռու՝ հյուսիսում, որտեղ առաջին ձյունն է տեղում, երբ ամառը դեռ եռում է մեզ մոտ, կա մի լքված գյուղ, որտեղ ապրում են Ձմեռ պապերը: Նրանցից կրթսերը՝ Փոքրիկ Ձմեռ պապը, անհամբեր սպասում էր Ամանորին։

Նա ինքն է պատրաստում  իր բոլոր նվերները: Նա կարող էր պատրաստել ցանկացած խաղալիք՝ թավշե արջուկ, բծավոր շուն և տիկնիկային տնակ:1

Ինչպես նաև կարող էր հիանալի թխվածքաբլիթներ թխել՝ աստղերի, սրտերի, տոնածառերի և արջուկների տեսքով։ Իսկ նրա մեղրաբլիթներից ավելի համեղ բլիթներ ամբողջ աշխարհում հնարավոր չէր  գտնել։ Երբ բոլոր նվերները փաթեթավորված էին, իսկ մեղրաբլիթները պատրաստ էին, նա ուրախանում էր իր ապագա ճամփորդությանն այնպես, ինչպես ոչ մի Ձմեռ պապ, բայց ամեն տարի նուն բանն էր կրկնվում …

3

— Ոչ, դեռ չես կարող գալ մեզ հետ, — ասում էր Գլխավոր  Ձմեռ պապը, որին լսում էր ամբողջ գյուղը: — Դու շատ փոքր ես:

— Երեխաները կպայթեն ծիծաղից, — ծաղրում էր Չարաճճի Ձմեռ պապը:

— Եթե նրանք ընդհանրապես նկատեն նրան, — ավելացնում էր մեկ ուրիշը:

— Նրա փոքրիկ սահնակի վրա, — ծիծաղելով շարունակում էր երրորդը:

5

Սրանք շատ կոպիտ ու վիրավորական խոսքեր էին, և Գլխավոր Ձմեռ պապը վիրավորողներին թողնում էր տանը։

Բայց այս տարի անհրաժեշտ էր շատ  նվերներ հասցնել, և Գլխավոր Ձմեռ պապիկի համար բոլորը անհրաժեշտ էին։ Այդ պատճառով նա պարզապես խստորեն նայեց նրանց և ասաց.

— Չափազանց շատ եք զվարճացած:

Իսկ  Փոքրիկ Ձմեռ պապիին ասաց.

— Գուցե հաջորդ տարի:

Բայց Փոքրիկ Ձմեռ պապն այլևս չէր կարող վստահել նրան։

Երբ վերջին Ձմեռ պապերը հեռացան, Փոքրիկ Ձմեռ պապը ոչ մեկին չէր ուզում տեսնել կամ լսել: Նա պինդ փակեց փեղկերը և մենակ մնաց իր սենյակում։

Նրան միևնույն էր, որ ուրիշներից փոքր է։ Բայց այն փաստը, որ նա չկարողացավ գնալ  երեխաների մոտ, վերջնականապես վշտցրեց նրան:

Ուշ երեկոյան՝ բոլորից տխուր ու լքված, նա դուրս եկավ տնից։ Քանի որ նրան չէր  կարելի գնալ, ապա կարող է գոնե մի փոքր քայլել։ Աստղերը պայծառ փայլում էին, բայց Փոքրիկ Ձմեռ պապը նույնիսկ չնայեց նրանց: Ինչ-որ տեղ՝ վերևում, բոլոր Ձմեռ պապերը  թռչում էին իրենց հյուսիսային եղջերուների սահնակների վրա: Հանկարծ մեծ անտառում  լսեց կենդանիների ձայները: Ի՞նչ կարող են նրանք  այդքան ուշ քննարկել։

7

Ի՜նչ լավ է, որ նա այդքան փոքր է: Փոքրիկ Ձմեռ պապը այնքան գաղտագողի մոտեցավ, որ ոչ ոք նրան չնկատեց: Բոլորն այստեղ էին` սկյուռը, նապաստակը, արջը, եղջերուն, վայրի վարազը, մկները և թռչունները: Եվ նրանք բոլորն ունեին վատ տրամադրություն:

— Դա սխալ է, — քրթմնջաց արջը, — Ձմեռ պապը գալիս է մարդկանց նոտ, իսկ կենդանիների մոտ ոչ:

— Ճանապարնհնել դեպի մեզ այնքան էլ հեռու չէ, — դժգոհեց նապաստակը:

— Միշտ այսպես է եղել,— եզրափակեց ծեր բվեճը։  — Եվ ես վախենում եմ, որ դա երբեք չի փոխվի:

9

Բայց ամեն ինչ արդեն փոխվել է։ Լսելուն պես Փոքրիկ Ձմեռ պապը կամացուկ հեռացավ ծառերի ետևից և շտապեց տուն։ Արագ նայելով հայելու մեջ և նվերները նետելով սահնակի մեջ՝ նա ճանապարհ ընկավ։ Միայն թե հյուսիսային եղջերու չուներ, քանի որ բոլորն այժմ նվերներ էին բաժանում։ Բայց մինչև անտառ  սահնակը հաստատ կկարողանա քարշ տալ։

Այդ երեկո կենդանիներն այնպիսի տոն ունեցան, ինչպիսին անտառը դեռ չէր տեսել։ Փոքրիկ Ձմեռ պապը բոլորին նվեր բերեց, բայց ամենաուրախը մռթմռթան արջն էր։ Նա երբեք նվերներ չէր ստացել։ Իսկ որքան հպարտ էր բվեճը իրենով, քանի որ նոր սվիտեր ստացավ և, անկասկած, անտառի ամենահիասքանչ թռչունն էր։

11

Երբ բոլոր Ձմեռ պապերը վերադարձան տուն, Փոքրիկ Ձմեռ պապը մոտեցավ Գլխավոր Ձմեռ պապի մոտ և պատմեց, թե ինչ է տեղի ունեցել անտառում: Այն ժամանակ նա նայեց նրան և հրամայեց բոլորին անվանել նրան Անտառային Ձմեռ պապ։

—Կեցցե՛ս, — բացականչեցին բոլոր Ձմեռ պապերը և նրան վերև նետեցին՝ դեպի առաստաղ։ Եվ կրկին, եվ երրորդ անգամ:

13

Այդ ժամանակից ի վեր Փոքրիկ Ձմեռ պապի աշխատանքը դարձավ նույնքան կարևոր, որքան բոլորինը:

Աղբյուրը.

Ану Штонер «Маленький Дед Мороз»

Комментариев нет:

Отправить комментарий