четверг, 11 мая 2017 г.

Հրեշտակները մեր կյանքում

   Հիմա մոդա է ցուցակ կազմելը՝ օրինակ՝ երազանքների:
Կամ արժեքների, որոնք պարտադիր պետք է իր մեջ ունենա մոտ մարդը: Կամ էլ թերությունների, որոնցից պետք է ազատվել: Եվ ցուցակը կարող է լինել շատ երկար, շատ բարդ և խառը:
Ես խորհուրդ եմ տալիս մի ցուցակ կազմել, գլխավոր: Եվ գրել այնտեղ այն մարդկանց անունները, ում դուք կարող եք զանգահարել դժվար պահին, կամ նամակ ուղարկել: Եվ նրանք ձեզ կպատասխանեն: Եվ, եթե հարկավոր է, կգան օգնության օրվա ցանկացած ժամին: Հնարավոր է, նրանք կարող է կիսաքնած վիճակում հորանջեն: Կարող է քթի տակ, մի քիչ բարկացած փնթփնթան: Կամ էլ տան անմիտ խորհուրդներ: Սակայն նրանք հաստատ կպատասխանեն և հաստատ կգան: Եվ դուք ձեզ վատ չեք զգա իրենց գրելուց, նույնիսկ, եթե մեկ ամբողջ տարի չեք հիշեցրել ձեր մասին: Եվ զանգելը ամոթ չի լինի: Հետո, հնարավոր է անհարմար զգաք, բայց դժվար պահին՝ ոչ:
Եվ քանի՞ հոգի կլինի այդ ցուցակում: Ահա: Քիչ: Հնարավոր է, մեկ: Հնարավոր է, երկու կամ երեք: Եթե իհարկե անկեղծ կազմել ցուցակը: Եվ այդ ցուցակով գնացեք տաճար, եթե գնում եք՝  աղոթեք այդ մարդկանց համար: Կամ էլ ինքներդ մտքով ցանկացեք նրանց առողջություն և աշխարհի ամենալավ բաները: Այդ փոքր ցուցակը, ձեր կյանքն ու ձեր հրեշտակներն են: Մնացած ուրիշ ցուցակները կարելի է բաց թողնել, բայց այս մեկը՝ ոչ: Առանց այդ շատ կարճ՝ սիրո և հավատարմության ցուցակի: Միայն դրանով էլ հենց ապրում ենք:
Հեղինակ՝ Աննա-Վալենտինովնա Կիրյանովա
Նկարը՝ William Lee

Комментариев нет:

Отправить комментарий