Սկզբում ես նույնպես չէի հասկանում դրանց տարբերությունը, բայց իրականում դրանք այնքան տարբեր բաներ են։ Լինել անկախ՝ ինձ համար նշանակում է ոչ մեկից կախում չունենալ, լինել ամբողջովին ինքնուրույն և բոլոր հարցերում հույսդ դնել միայն քեզ վրա։
Գիտե՞ք` երկրի հարցում էլ նույնն է, չէ՞ որ երկիրը անհատների ամբողջությունն է։ Անկախ երկիրը նույնպես հույսը պետք է դնի միայն իր վրա և կախվածություն չունենա ոչ մեկից։ Ցավոք, մեզանից յուրաքաչյուրն էլ երկմտում է այդ հարցի շուրջ և իր հոգու խորքում գիտակցում , որ դա այդքան էլ այդպես չէ, և մենք լավ էլ կախում ունենք նրանցից, ովքեր դրսում են։ Բայց նախքան անկախ դառնալը, մարդը պետք է լինի ազատ։ Կարողանա դուրս գալ բոլոր կաղապարներից և անտեսելով մյուսների կարծիքը` ձգտի հասնել իր ուզածին: Պետք է չվախենա և վստահ լինի իր ուժերին, որպեսզի անի այդ ամենը։ Չէ՞ որ ազատ լինելու համար նույնպես խիզախություն է հարկավոր։ Ամեն ինչ սկսվում է մանրուքներից, որոնք շղթայվելով դառնում են մի մեծ բան, որը կոչվում է անկախություն։ Գուցե և երկիրը կոչվում է անկախ, բայց չկա այդ ներքին անկախությունը, քանի որ մենք չենք հավատում...ինքներս մեզ։ Իսկ ինքնավստահ դառնալու ամենակարևոր կետերից մեկը, ինձ համար, այն է, որ մարդ զբաղվի նրանով, ինչն իրեն իսկապես դուր է գալիս, ոչ թե նրանով, ինչ պետք է, կամ ինչ մյուսներն են պահանջում, քանի որ ժամանակին չեն արել, որովհետև նրանց նույնպես կոտրել են։
Առաջ տարեք ձեր նախասիրությունները և վստահ եղեք ձեր ընտրության և երազանքների վրա։ Այն ամենը, ինչ արվում է սիրով, երբեք չի կարող անտեսված լինել։
Շատ ճամփորդեք, հավատացեք, վայրի պայմաններում գոյատևելն այնքան վստահություն է ներշնչում մարդուն։ Երբ քեզ թվում էր, որ բարձդ անհարմար է և այդ պատճառով չի ստացվում քնել, ապա ճամբարում դու անգամ բարձ չունես և ամբողջ խնդիրը հենց քո մեջ է։ Դու սկսում ես գնահատել քեզ, քո հնարավորությունները, թե ինչերի միջով կարող ես անցնել, ինչպիսի բարձունքներ կարող ես հաղթահարել։ Գիտե՞ք` երկրի հարցում էլ նույնն է, չէ՞ որ երկիրը անհատների ամբողջությունն է։ Անկախ երկիրը նույնպես հույսը պետք է դնի միայն իր վրա և կախվածություն չունենա ոչ մեկից։ Ցավոք, մեզանից յուրաքաչյուրն էլ երկմտում է այդ հարցի շուրջ և իր հոգու խորքում գիտակցում , որ դա այդքան էլ այդպես չէ, և մենք լավ էլ կախում ունենք նրանցից, ովքեր դրսում են։ Բայց նախքան անկախ դառնալը, մարդը պետք է լինի ազատ։ Կարողանա դուրս գալ բոլոր կաղապարներից և անտեսելով մյուսների կարծիքը` ձգտի հասնել իր ուզածին: Պետք է չվախենա և վստահ լինի իր ուժերին, որպեսզի անի այդ ամենը։ Չէ՞ որ ազատ լինելու համար նույնպես խիզախություն է հարկավոր։ Ամեն ինչ սկսվում է մանրուքներից, որոնք շղթայվելով դառնում են մի մեծ բան, որը կոչվում է անկախություն։ Գուցե և երկիրը կոչվում է անկախ, բայց չկա այդ ներքին անկախությունը, քանի որ մենք չենք հավատում...ինքներս մեզ։ Իսկ ինքնավստահ դառնալու ամենակարևոր կետերից մեկը, ինձ համար, այն է, որ մարդ զբաղվի նրանով, ինչն իրեն իսկապես դուր է գալիս, ոչ թե նրանով, ինչ պետք է, կամ ինչ մյուսներն են պահանջում, քանի որ ժամանակին չեն արել, որովհետև նրանց նույնպես կոտրել են։
Առաջ տարեք ձեր նախասիրությունները և վստահ եղեք ձեր ընտրության և երազանքների վրա։ Այն ամենը, ինչ արվում է սիրով, երբեք չի կարող անտեսված լինել։
Եվ, երբ կանգնած ես սարի գագաթին, քեզ համար այնքան մեկ է, թե ինչ կասեն մյուսները։ Երևի հենց այդ ժամանակ է մարդ լցվում ինքնավստահությամբ։
Պարզապես պետք է շտապել, քանի որ կյանքում ամենասարսափելին չհասցնելն է։
Պարզապես պետք է շտապել, քանի որ կյանքում ամենասարսափելին չհասցնելն է։
Комментариев нет:
Отправить комментарий