Ցավում էր ծխախոտի ծուխը: Ու անիմաստ է ինձ հույս տալ, որ տաղանդավոր մարդկանց գլխում մի քանի շերեփ պակաս է լինում:
Անիմաստ է խաբել, ո`չ քեզ, ո`չ ինձ: Ամեն բան այնքան կորած է: Գտիր ինձ: Պատկերներ, համբույրներ, գլխապտույտ: Երբ չես սիրում, սիրտդ խառնում է: Կեղտոտ մկան պես թաքնվում ես պատերի տակ: Լավ չէ: Հիշեցիր, որ սեր ես ունեցել: Նույն ցավացող տուփը, մութ անկյունը, լաց լինող գիշերն ու դողացող ծուխը:
Էլի առավոտ: Դառը սուրճ, մի ժամ ցնցուղի տակ: Զգացում, որ ուշանում ես գործից ու քեզ այնտեղ չեն էլ սպասում: Մի բաժակ գինի՝ անպիտանությանդ ու մեռած վստահությանդ համար: Մի քանի ծուխ: Ամեն ինչ էլի վատ է: Երկու բաժակ: Ուր երկուսը, այնտեղ էլ երրորդը: Ձեռքերդ սառել են, իսկ դու եռում ես: Ուշադրություն ես դարձնում, թե ինչ սիրուն է կաթիլը թափվում ծառից...: Դուրս արի, գնա, տես ինչ ունի քաղաքը: Ավտոբուսի դուռը բացվեց: Դատարկ-դատարկ է: Աշխարհը քեզ ունի: Աշխարհի ինչ պետքն ես դու: Պատահական երևույթ...:
Շնչիր քիմիական թմրադեղն ու հավիտյան մոռացիր անունդ: Ինչու' ինքդ քեզ չսիրեցիր` չհասկացա: Մտքերով ընկար, որովհետև մի քանի օր նայեցիր հայելուն ու նկատեցիր, որ սանրվածքդ սիրուն է:
Նույնն է՝ ինչ-որ, յուրաքանչյուրի ինքնասպանության ժամանակ՝ զղջում: Զղջում, որը սպանում է:
Комментариев нет:
Отправить комментарий