среда, 3 мая 2017 г.

Խեղճ ու կրակ լինելը կրակ ու պատիժ չէ


 Եղբա՛յր, մի՛ արտասվիր...
Գիտեմ ցավդ... Ցավիցդ տեղյակ եմ, տեղյակ եմ քեզանից: Դու ու ցավդ մի մարմին դառած, նույն անվան տակ եք մեռնում: Որքան հեշտ կլիներ մեռնելը, երբ այսքան դժվար է ապրելը: Ապրե՞լը... Ապրե՞լ ենք: Ի՞նչ ենք ապրել, ե՞րբ հասցրինք: Ո՛չ, դավաճան իմ...: Մենք չենք դավաճանում: Դավաճանում է երջանկությունը: Խեղճ ու կրակ լինելը կրակ ու պատիժ չէ: Որքան ճակատագրից որբեր կան: Նայիր, տես՝ փողոցում ովքեր են քայլում: Տեսնում ես այն կնոջ հարդարած, խիտ ու գեղեցիկ մազերը: Տե՛ս, տես: Ինչ թանկարժեք քարեր են բարակ վզին: Խնամված, շքեղ, հարուստ... Դե՛, դեմքին նայիր: Ի՞նչ ես տեսնում: Հլը նայիր, մի թե ամեն բան քո մտածած ու երազածն է: Չէ, չէ, ախր ո՞նց: Ինչու քո մարմնից այն կողմ ուրիշի դին չես տեսնում: Չես նկատում, որովհետև նայում ես ու տեսնում ես այն, ինչ ուզում ես տեսնել՝ փոխարենը ընկալելով այն, ինչ կա...:
Լուսանկարը՝ Աստղ Կիրակոսյանի

Комментариев нет:

Отправить комментарий