mskh-ը՝ հեղինակային կրթական ծրագրի մշակման-տարածման վիրտուալ հարթակ
mskh-ը՝ հեղինակային կրթական ծրագրի մշակման-տարածման վիրտուալ հարթակ է: Սա կայքի գլխավոր մենյուն է, այն ունի շատ բաժիններ: Հիմա ես կներկայացնեմ դրանք:
- մեդիագրադարան, գրադարան
- ուսումնական օրացույց (տարի, ամիս, օր), հանրակրթական բաց ստուգատեսներ, նախագծեր
Այնպիսի հանրակրթական նախագծեր, ինչպիսին են Դիջիթեքը և Էկոտուրը, ինչպես նաև օրացույց, որը ստեղծվել է կրթահամալիրի համար կարևոր օրերն ու տոները նշելու համար: - դպրոցների, քոլեջի ենթակայքեր
Կրթահամալրն ունի 7 դպրոց՝ 4 կրտսեր, 1 միջին, 1 ավագ և քոլեջ, ամեն դպրոց ունի իր ենթակայքը: - ամսագրեր
Ամսագրերն էլ նորություն չեն մեր դպրոցում: Սովորողներն ստեղծում են տարբեր, էլեկտրոնային ամսագրեր, որտեղ թողարկում են իրենց նյութերը: - դասավանդողների, խմբերի-ակումբների, սովորողների բլոգներ
Ամեն սովորող և ուսուցիչ ունի իր անհատական ուսումնական բլոգը, որտեղ տեղադրվում են հանձնարարություններ, նախագծեր, ուսումանական այլ նյութեր: - mskh փոստ
Ինչպես յուրաքանչյուրը կրթահամալիրում ունի բլոգ, այնպես էլ ունի mskh-ը ունի իր փոստը: Այդ փոստով մեզ տեղեկացնում են տարբեր հավաքների, սեմինարների և համերգների մասին: Իսկ բազմալեզու կայքի սպասարկումը դիտվում է որպես ուսումնական աշխատանք:
- «Դպիր» մանկավարժական հանդեսը՝ հեղինակային կրթական ծրագրի մշակման-տարածման վիրտուալ հարթակ
- ընդհանուր ծանոթություն «Դպիր» մանկավարժական հանդեսին. բաժիններ
- մանկավարժական մոտեցումներ և մեթոդական մշակումներ
- Դպիրը՝ հեղինակային կրթական ծրագրի մշակման-տարածման վիրտուալ ուղեցույց
«Դպիր» մանկավարժական հանդեսն իրենից ներկայացնում է վիրտուալ տարածք, որտեղ ուսուցիչները հրապարակում են իրենց մեթոդական մշակումները, ուսումնական նյութերը և մանկավարժական մոտեցումները: - Դպիրը՝ հեղինակային կրթական ծրագրի մշակման-տարածման վիրտուալ ուղեցույց
Ուսուցիչները գրում են իրենց մանկավարժական մոտեցումների մասին և դա շատ լավ ուղեցույց է դառնում սկսնակ ուսուցիչների համար:
Комментариев нет:
Отправить комментарий