***
Մանե Ջավադյան
Նորից անձրևում էր։ Ուրիշ ոչինչ չէր մնացել, միայն այդ խոնավությունն էր ամբողջ քաղաքում։ Թողնել էի այն տան չորությունը, և հիմա քայլում էի փողոցներով՝ խոտածածկ անցումներով ու փոքրիկ խանութներով:
Մինչև խանութ հասնելը, քայլելիս վզիս մոտ ցավ զգացի, բարձրացրեցի գլուխս վերև ու մի քանի անձրևի կաթիլներ կերա։ Բայց հոգնած չէի, ու միևնույն ժամանակ չէի խառնվում բոլորին, ովքեր նյարդայնանում էին, երբ երկար տևող ձյուն կամ անձրև էր գալիս։ Քայլերը ավելի արագացրի, քանի որ ուզում էի շուտ ներս մտնել՝ արագ գնումները կատարեի, գնաի տուն ու մի մի լավ ճաշկերույթ սարքեի։
Խանութը փոքրիկ էր, անկյունում էր, այնտեղի մթնոլորտը միշ սառն էր, պատերին կախած էին սառած մսի կտորներ, դարակներում՝ խոզի, կովի, գառան դիակները սիրուն շարված էին։ Այստեղ հաճախ չէի գալիս, բայց հիմա, ես իսկապես կարիք ունեի մսի: Գնեցի խոզի մսի մի մեծ կտոր, և արդեն պատկերացրի, թե ինչպես եմ տուն վերադառնում, պատրաստում համեղ աղցաններ, մրգեր կտրտում՝ վերջում հանգստությամբ ու հաճույքով վայելում այդ բոլոր անուշ համերը։
***
Նորից անձրևում էր։ Ուրիշ ոչինչ չէր մնացել, միայն այդ խոնավությունն էր ամբողջ քաղաքում։ Անահիտը թողել էր տան չորությունն ու քայլում էր փողոցներով՝ խոտածածկ անցումներով ու փոքրիկ խանութներով։ Անձրևը սկսում էր ուժեղանալ, իսկ նրա քայլերը տեմպ էին առնում։ Հոգնած չէր, բայց զերծ էր պահում իրեն այն բոլոր մարդկանցից, ովքեր նյարդայնանում էին՝ երկար տևող անձրևի կամ ձյան պատճառով։
Քայլերը ավելի արագացրեց, քանի որ նպատակ ուներ շուտ հասնել խանութ՝ արագ կատարելու իր գնումները։ Մտածում էր, որ պետք է տուն վերադառնա, այնտեղ մի լավ ճաշկերույթ պատրաստի, մի փոքր հանգստանա և վայելի նրա բոլոր հորինած ճաշատեսակները։
Խանութը փոքր էր, մթնոլորտը՝ սառը։ Այնտեղ կախված էին սառած մսի կտորներ, իսկ դարակներում գեղեցիկ շարված էին խոզի, կովի, գառան դիակները։ Չնայած նրան, որ այստեղ հաճախ չէր գալիս, հիմա նա իսկապես մսի կարիք ուներ։ Գնեց խոզի մսի մի մեծ կտոր ու արդեն մտքում պատկերացրեց, թե ինչպես է տուն վերադառնալիս պատրաստելու համեղ աղցաններ, մրգեր կտրտելու, և վերջում՝ վայելելու այն բոլոր անուշ համերը։
***
Ուժեղ անձրև էր գալիս, բայց ինձ դա չէր խանգարում, ես իմ համար հանգիստ ման էի գալիս, թռվռում էի, ցեխերի մեջ խաղում, այդպես անցավ իմ օրը, որը ոչ մի ձև չեր տարբերվում անցած օրերից։ Բայց այսօր մի բան այն չէր, ինձ առավոտ շուտ արթնացրեցին, կերակրեցին տարբեր բանջարեղեններով, ես շատ էի ուրախացել, քանի որ սնվում էի միայն չորացած կերով։ Չնայած իմ ուրախությունը երկար չտևեց, ինձ մտցրին խորդանոցը և փակեցին, երբ մնացածը զվարճանում էին դրսում։ Մի քանի ժամ հետո դռները բացեցին, ինձ վերցրին և կոխեցին մի մեծ, կանաչ բեռնատարի մեջ, ու տարան, թե ուր տարան տեղյակ չէր, մինչև չհասանք քաղաք, ինձ հանեցին և տարան մի ուրիշ խորդանոց, այնտեղ մի հսկա տղամարդ վերցրեց կացինը և կտրատեց ինձ, ու դրեց սառցարանը։ Դրանից հետո ես արդեն խանութում էի սառած, հանգիստ, կարծես անշարժ մնացած։ Այդտեղ կախված էին իմ եղբայրների ու քույրերի կիսատ մնացած մասերը, դարակներում էլ մենք՝ խոզերի, կովերի ու գառների մնացորդները, բոլորը յուրաքանչյուրը՝ իր տեղում։ Երբ ես գոմում էի այնտեղ համայրա ոչ մեկ չէր հաճախում, բայց երբ ես մի արյունոտ հայացքով ծածկված միս դարձա, մարդիկ անդաթար գալիս և գնում էին տարբեր մասեր, մեկը ոտ, են մեկը ձեռ։
Արդեն երկար ժամանակ է այստեղ եմ, ում ասես չեմ տեսել, բայց այսօր ներս մտավ մի գեղեցիկ կին, նա չէր շտապում, ուշադիր զննում էր խանութը։ Կինը գնեց ինձ, չգիտեմ տարօրինակ է դա թե չէ, բայց ես ուրախ էի։ Այնուհետև հասկացա՝ ես պատրաստվելու էի մի գեղեցիկ ճաշկերույթի, որտեղ կլինեմ նրա համար նոր համ, երբ ինձ կտրտեն ու համտեսեն։
***
Նորից անձրևում էր։ Ուրիշ ոչինչ չէր մնացել, միայն այդ խոնավությունն էր, որ մտել էր ամեն ինչի մեջ։ Ես արդեն սովորել էի անձրևին, երբեմն ամեն բան խառնվում էր այդ խոնավության մեջ, ու ամեն ինչ դառնում էր մի տեսակ ծանր։ Ես հանգիստ նստած էի իմ տեղում և հաճախ հետևում էի անցողներին, նկատեցի մի աղջկա, նա ինձ ծանոթ էր թվում, ճանաչեցի իմ հարջանին, նայում էի, թե ինչպես է նա մոտենում խանութին՝ նրա քայլերն արագանում էին։
Երբ նա մտավ խանութ, ես վերկացա։ Կինը պահանջատիրությամբ ու որոշակի վստահությամբ քայլեց դեպի միսը, և ես արդեն գիտեի՝ ինչ է նա ուզում։ Կրկին, խոզի միս։ Մարդկանց մեծամասնությունը հաճախ էր ընտրում խոզ, ես արդեն պատրաստ էի արագ կատարելու նրա խնդրանքը։ Մի տեսակ հոգնածություն կար նրա աչքերում, բայց նա աշխույժ էր, միայն շտապելու զգացումքն էր երևում։
Երբ նա ընտրեց խոզի մսի կտորը, ես չհարցրեցի ավելին, միայն տեսա նրա երազկոտ դեմքը, նա հաստատ մտածում էր թե ինչպես օգտագործել միսը, չգիտեմ ինչն է խնդիրը, բայց ես ամնեն անգամ հաճախորդի խնդրանքը կատարելուց ես ինձ լավ եմ զգում, մի տեսակ մթնոլոչտը մի տեսակ հաճելի է դառնում, և ես նստում ու հաճույքով սպասում եմ հաջորդ հաճախորդին։
Комментариев нет:
Отправить комментарий