среда, 12 февраля 2025 г.

Իսկական հերոսը

Հեղինակ՝ Մանե Ջավադյան

 Երբ լույսը բացվեց, Գոռիկ անունով մի փոքրիկ տղա արագ վեր թռավ տեղերից, դղրդալով վազեց դեպի իր ծնողների սենյակ։ Կարճ ժամանակում հասավ նրանց մահճակալին, թռավ ու սկսեց ուրախ-ուրախ գոռգոռալ։

-Մայրիկ, այսօր իմ ծնունդն է, նա գալու է, նա հաստատ գալու է,- բացականչեց Գոռիկը,- իսկ աչքերը պայծառ էին և լի ուրախությամբ։

Ծնողները միայն հարցական հայացքով նայեցին իրար։ 

Տնից մի քիչ հեռու՝ փողոցի խաչմերուկում ավտովթար էր տեղի ունեցել։ Լսվում էին ավտոմեքենաների ազդանշաններ, մարդկանց աղմուկ, ոստիկանական մեքենաների ձայներ։ Գոռգռոցներն ու վրդովված ձայները ամենուր էին։ Հակառակ ուղղությամբ, սև, թանկաժեք ավտոմեքենայի մեջ մարդիկ նստել էին հանգիստ՝ սպասելով, մինչև քաոսը կհանդարտվի։ Բայց դիմացի ժիգուլիի մեջ իրավիճակն այլ էր։

-Արա, հանգիստ նստի տեղդ,- գոռաց վարորդը՝ ամբողջովին շփոթված ու զայրացած մի փոքրիկ տղայի վրա, որը չափազանց աշխույժ էր: 

-Բայց ես ուզում եմ խաղալ,- բղավեց տղան։

-Արայիկ, մի հատ խելո՜ք մնա, Անուշիկ, ջուրդ թափվեց, մի՜ հատ էդ հեռախոսդ գցի՜ր,- իրավիճակը ավելի էր լարվում:

Վարորդը չդիմացավ և դուրս եկավ մեքենայից՝ վերցնելով տոպրակով շորերը։ Տեսնելով խառնաշփոթը՝ նրան ընդհանրապես չէր հետաքրքրում, թե ինչ է լինելու հետո։ Նա միայն մի բան էր մտածում՝ գարեջուր առնել, գնալ տուն ու ֆուտբոլ նայել։ 

«Էհ, Արամ, տեսնես՝ էս կյանքը քեզ որտեղ է գցել»,- մտածում էր նա՝ քայլելով փողոցով։ Երազում էր,  որ, բոլոր խնդիրները մի օր իրենց տեղը կընկնեն։ Բոլորս էլ ունենում ենք, չէ, այնպիսի օրեր, երբ մտածում ենք, թե մի լավ հանգստանալը ուղղակի կյանքից վերանալն է։

Ժամեր անց, Արամը անցնում էր Գոռիկենց տան մոտով և լսեց, թե ինչպես էր Գոռիկը լաց լինում։ Նրա սիրտը ցավեց՝ լսելով փոքրիկի ձայնը, քանի որ հիշում էր իր մանկությունը, երբ ծնողները անընդհատ ասում էին, համուզում իրեն, որ աշխարհում կան լիքը լավ բաներ, ուղղակի պետք է սպասել։ Գոռիկը չէր կարողանում հավատալ, չէ որ իր ծնողները խոստացել էին, բայց, արի ու տես, հերոսը չէր հասցրել գալ։

-Բայց դուք խոստացել էիք, որ նա կգա,- լաց լինելով ասում էր Գոռիկը, իսկ նրա դեմքի արտահայտությունն այնպիսի ցավ ու հիասթափություն էր ներկայացնում, որը հազիվ թե կարելի լիներ հասկանալ։

Արամը հիշեց իր օրվա անցած ժամանակը, թե ինչքան անհանգիստ էր նա, ու ինչքան դժվար էր մնալ հավատարիմ այն ամենին, ինչ նա մտածում էր։ Նա նայեց տոպրակին, որտեղ սպասում էր գարեջուրը ու որոշեց գոնե ինչ-որ կերպ ինչ-որ լավ բան անել անծանոթ տղայի համար:

 Մի քանի րոպե անց նրա գլխում միտք ծնվեց։ Նա մոտեցավ Գոռիկենց տան դռանը ու զանգեց։ Դուռը բացեց Գոռիկը, որի աչքերն արցունքոտված էին: Դռան դիմաց կանգնած էր փորը դուրս թռած, դիմակը թեքված, Spider-Man-ի շորեր հագած մի տղամարդ։

Գոռիկն անմիջապես ճանաչեց իր մեծագույն հերոսին։ Նա այդ պահին չկարողացավ զսպել ուրախությունն ու ամբողջ մարմնով սկսեց պտտվել հերոսի շուրջը։ Նա լայն ժպտում էր: Ահա, իր հերոսը կանգնած է իր դիմաց։

ս ու դու այսօր հաղթեցինք, որովհետև հանդիպեցինք իրար,-ասաց մարդը, իսկ Գոռիկը միայն ժպտաց ու գլխով արեց։

Գոռիկի համար այդ օրը, այդ ամենապայծառ ու անմոռանալի ծննդյան օրը, որտեղ լացն ու երջանկությունը խառնվել էին իրար, դարձավ իր Հերոսին հանդիպելու գեղեցիկ մի տոնակատարություն։


Комментариев нет:

Отправить комментарий