Հեղինակ՝ Մանե Ջավադյան
Լինում է, չի լինում մի աղջիկ է լինում, նրան բոլորն ասում էին կարմիր գլխարկ, քանի որ նա կյանքում չեր հանում իր կարմիր գլխարկը։ Այսօր մայրիկին հասել է լուր, որ տատիկը կորել է, նա կանչում է կարմիր գլխարկին ու ասում։-Սիրելիս, ես չեմ հավատում, որ տատիկդ կորել է, երևի նորից մոռացել է արթնանալ, գնա տես նրան,- մայրիկը տվեց աղջկան զամբյուղ և ավելացրեց,- ճանապարհին կմտնես խանութ մի հատ մեղր կառնես, իր համար։
-Լավ մայրիկ, ոնց ասես,- ժպտալով ասեց կամիր գլխարկը և դուրս եկավ տնից։
Երկինքը ամպամած էր, կարծես թե պետք է անձրև գալ, ամբողջ ճանապարհը շուտով ցեխ կդառնա, բյաց կամիր գլխարկը ժպտալով, քթի տակ երգելով, թռվռալով ման էր գալիս։
-Հետաքրքիր է, այս անգամ ինչ է լինելու
Մի քանի րոպե ու նա հասավ Պետիկի խանութը, ներս մտնելով աղջիկը անմիջապես մոտեցավ մուրաբաների բաժինը, անտեսելով Պետիկին, որը քորեց իր չաղլիկ փորը ու ժպտալով բարևեց աղջկան։ Պետիկը լավ տղա էր բայց մի քիչ տարօրինակ, նրան ամբողջ թաղը ճանաչում էր, միայն մի բան էր խանգարում, Պետիկի միակ ընկերությունը մուրաբաներն էին։ Կարմիր գլխարկը դեռ մի քանի րոպե ֆռաց ամբողջ խանութով, հետո մոտեցավ Պետիկին և սեղանին դրեց “Անմահացու համ” անունով արաղ, երկու հատ ծամոն ու թզբեխ։ Պետիկը մի պահ նայեց աղջկան հետո ուսերը թափ տալով անցկացրեծ գնումները, դրեց տոպրակի մեջ ու հարցրեց․
-Էլի բան կուզես
-Հա գիտես ինչ,- ասեց աղջիկը
-Ինչ՞
-Են հետևիտ կացինը տեսնում ե՞ս, իջացրա, դա էլ անցկացրու։
Պետիկը լուռ նայեց աղջկան, հետո իջացրեց կացինը ու դրեց տոպրակը։
-Լսի ես կարողա տատիին ուզում ես վերջ տաս, ազդումա արդե՞ն,- կատակով ասեց Պետիկը։
Կարմիր գլխարկը չհասցրեց մի բան ասի, երբ դուռը թափով բացվեց, ներս մտավ սուր չանչերով, ահռելի թաթերով, գզգզված մորթիով ու թաց-թաց դեմքով գայլը։ Նա դժգոհ հայացքով նայեց Պետիկին ու կարմիր գլխարկին, մի մռնչոց հանեց ու մոտեցավ ալկոհոլի բաժին, նա մի քանի րոպե քարացած մնած, այդ ժամանակ կարմիր գլխարկը արդեն ուզում էր գնալ, երբ գայլը ոռնոց հանեց և շրջվեց դեպի աղջիկը․
-Դու ես վերցրել վերջին “Անմահացու համ” արաղը, հենց հիմա հետ տուր,-Այդ ասելուց հետո գայլը հարցակվեց աղջկա վրա, բայց կարմիր գլխարկը առանց վախենալու հանեց իր գլխարկի տակից ատրճանակը և տեղում սպանեց գայլին։ Գայլը անշարժ ընկավ․ գետինը միանգամից ներկվեց կարմիր։ Իսկ կարմիր գլխարկը ժպտաց և ասաց․
- Շատ եմ սիրում այս գույնը, ինչ ես կարծում,- ասեց աղջիկը նայելով խեղճ Պետիկին, որը վախից կուչ էր եկել աթոռի վրա։
-Ես դեղերս աչկիս չեմ խմել, հորս արև,- ասեց Պետիկը ու դուրս եկավ խանութից։
Դուրսը արդեն ուժեղ անձրև էր գալիս։ Կարմիր գլխարկը արագ-արագ ցեխերի միջով թռվռալով հասավ տատիկի տունը, Նրա տունը շատ հին տեսք ուներ։ Պատերի վրա մամուռ էր աճել, ամեն տեղ աղբ էր թափած, գարշելի հոտ էր գալիս, ասես իսկական զիբիլանոց լիներ։
-Զարմանալի չէ որ տատիկը այստեղից փախել է,- ասեց կարմիր գլխարկը ու ներս մտավ։
Դուռը դանդաղ փակվեց նրա հետևից՝ արձակելով ճռճռոց։ Ներսում օդը սառը և խոնավ էր, ասես գերեզմանատուն լիներ։ Լույսը միայն մի փոքրիկ պատուհանից էր ներս խուժում։ Կարմիր գլխարկը զգաց անսովոր վախ, բայց նա շարունակեց առաջ գնալ, ձեռքին բռնելով զամբյուղը և կացինը։
-Տատիկ, դու տա՞նն ես,— կանչեց նա, բայց պատասխան չեկավ։ Միայն հեռվից լսվում էր թեթև խշշոց, կարծես ինչ-որ բան շարժվում էր ստվերների մեջ։
Նա քայլեց դեպի ննջասենյակ, որտեղ տատիկը սովորաբար քնում էր։ Դուռը կիսաբաց էր, և ներսից լսվում էր խուլ հառաչանք։ Կարմիր գլխարկը դնելով զամբյուղը բացեց դուռը։ Տատիկի մահճակալի վրա պառկած էր մի հսկա գայլ, որի աչքերը կրակի պես կարմիր էին, իսկ բերանից կախված էին արյունոտ լոզեր։ Գայլը ծանր շնչում էր, և նրա շնչառությունը լցնում էր սենյակը սարսափով։
Տատիկ, դա դո՞ւ ես…— շշնջաց կարմիր գլխարկը, բայց գայլը միայն գռմռաց,- չէ․․․ մի րոպե, ես քեզ քիչ առաջ չսպանեցի՞,- աղջիկը ուժեղ սեղմեց կացինը ու սկսեց կամաց մոտեցավ գայլին, նրա շնչառությունը ավելի ու ավելի բարձր էր հնչում։
Կարմիր գլխարկը բարձրացրեց կացինը ևխրեց գայլի մեջքին, նա ոռնաց ցավից։ Կարմիր գլխարկը չկանգնեց, նա շարունակեց հարվածել, մինչև գայլը անշարժ ընկավ գետին։
-Ախր ինչ ուզում ես արա, ոնց ուզում ես ապրի, միևնույն է <Կարմիր գլխարկ>-ի հեքիաթում գայլը միշտ մահանում է, իսկ տատիկը փրկվում,- ասեց կարմիր գլխարկը, ասես հասկանում էր, որ ինքը հեքիատ է։
Աղջիկը արդեն ուզում էր գնալ, բայց շրջվեց, որպեսի վերջին անգամ նայի գայլի դիակին և տեսավ, որ գայլի մարմինը դանդաղորեն փոխվում է։ Մորթին անհետացավ, և դրա տեղում հայտնվեց մի կնոջ մարմին՝ տատիկի դեմքով։ Նրա աչքերը դատարկ էին, իսկ բերանից այրուն էր հոսում։ Նա չվախեցավ։ Տատիկը մահացել էր, իսկ գայլը պարզապես մի մեխանիզմ էր, որը նա պետք էր հաղթեր։
-Վայ,- բացականչեց կարմիր գլխարկը,- այսպիսի բան դեռ չէր եղել, հետաքրքիր է ինչու սենց պատահեց,-նա հանեց զամբյուղի միջից թզբեխը ժպտաց և ավելացրեց,- դե լավ, մյուս անգամ Պետիկից մի հատ մկրատ կվերցնեմ, գայլի ականջները ինձ կսազեն։
Комментариев нет:
Отправить комментарий