Հեղինակ՝ Մանե Ջավադյան
Դղյակի բարձր պատերը մերկանում էին վիշապի ձայնից՝ ավերածություն թողնելով ամենուր։ Կամարներից և սրահներից տարածվում էր նրա կատաղի թևերի արձագանքը, իսկ ջերմությունն ու բորբոքված օդը զգացվում էր նույնիսկ դղյակի ամենափոքր անկյունում։ Հերոսը կանգնած էր դռան մոտ՝ սուրը ձեռքին։ Նա գիտեր, որ այս փրկագին պահը երկար չի տևելու, թեև նրա սիրտը թպրտում էր վախից ու հույսից։
Աշխարհը կարծես դադարել էր գոյություն ունենալ։ Դղյակի դուռը բացվեց մեկ վայրկյանում՝ անխուսափելի ճակատամարտը սկսվեց․․․
***
Գյուղում կյանքը հանգիստ վայելում էր ժամանակը։ Վայրում, որտեղ երկինքը ծածկում էր երկիրը խոշորագույն տերևներով, որտեղ լսվում էին թռչունների ծլվլոցները, քամու սուլոցը, որտեղ գյուղացիները օր ու գիշեր հողերի մեջ ման են գալիս։ Կավե տների առջև, հողագործները ցանում էին բույսեր, իսկ կանայք՝ խոտ կամ հատապտուղներ հավաքում։ Երեխաները խաղում էին բաց դաշտերում, երբեմն վազելով՝ իրար գնդակ նետելով։ Իսկ տարեցները նստած էին տան դռան առաջ ու հավեսով նարդի խաղում։
— Վայ ես քու՛,— բղավեց պապին զառը վերցնելով։
— Քեզ մի քար մնաց, քո վերջն եկավ Գագո,— ասեց պապիի կողքը նստած ծերունին, որը ժպտալով շոյում էր երկար մորուքը։
— Վայ՛ գրողը տանի քեզ Ալկոս,— բարկանալով ասեց Գագոն, դժգոհ նայելով ծերունուն, նրա հագի կապույտ գիշերանոցը, նախշված դեղին աստղերով միայն յուղ էր թափում կրակի մեջ։
— Ո՞ր գրողի, Թումանյանի, թե՞ Չարենցի,— քմծիծաղով ասեց Ալկոսը շարունակելով շոյել իր մորուքը։
Մինչ ծերունիները բազառ էին անում, նրանց կողքով աննկատ անցավ մի փարթամ, սև կատու, մեծ դեղին աչքերով, նա սող տվեց սեղանի տակով՝ փորձելով գողեղգող մոտենալ տաղավարին։ Նրա պոչը լայնորեն բացվեց, երբ նա մոտեցավ վաճառակետին, որտեղ զարդարված տարաների մեջ՝ կոկիկ շարված էին տարբեր չափերի ձկներ։
Կատուն զգուշությամբ մի քանի անգամ շրջվեց կողքերը՝ համոզվելու, որ ոչ ոք չի տեսնում։ Նրա աչքերը շողշողացին լույսով, նա թռավ վերև՝ շնչահեղձ անելով տարածությունը, դեպի բարձր հսկայական տաղավար։ Երբ կատվի քթի տակ վերջապես հայտնվեց ձուկ, նրա կոշտ ատամները փայլեցին անհավանական ագահությամբ, իսկ ձեռքերը բռնեցին այդ ահռելի ձուկը, որը նրա համար կարծես մի տուփ ոսկի լիներ։
— Այդ ի՛նչ ես անում,— բղավեց վաճառողուհին,— հլը կորի՛,— կինը բարձրացրեց ցախավելը պատրաստվելով հարվածել, բայց կատուն թռավ տաղավարից` վազելով դեպի կոտրված, գրեթե փլած սայլակը, որն երկար ժամանակ է ճանապարհ չէր տեսել, կատվի պոչը սահում էր սայլակի արանքից, հետևից քաշ տալով ձուկը,— ա՛յ հիմա ինձանից չես պրծնի:— կինը մոտեցավ և արդեն պատկերացրեց, թե ոնց էր պատժելու կատվին, նա առանց հապաղելու շուռ տվեց սայլի մասերը՝ այնտեղ, կեղտոտ կտորի, աղբերի ու ճյուղերի մեջ՝ փոքրիկ և հազիվ տեսանելի կատվի ձագեր էին պառկած՝ դողացող, մրսած, սպիտակ ու սև մորթիով, հազիվ մի բուռի չափ լինեին։ Նրանք միմյանց մոտ էին կպած ու անդադար մլավոցներ էին հանում։ Տեսարանն այնքան խեղճ ու տխուր էր, որ աչքերը ուղղակի կոտրվում էին։ Կինը ծանր արտաշունչ քաշեց ու ասեց։
— Լավ, այս անգամ ներում եմ,— նա ձեռքը գցեց տաղավարի վրա ու էլի մի ձուկ վերցրեց, դրեց կատվի դեմը ու ավելացրեց։
— Կեր-կեր, որ ուժ հավաքես «Ստվերային ժամանակը» հաղթահարես։
— Ի՞նչ ժամանակ,— կտրուկ հարցրեց տաղավարի կողքին կանգնած վաճառողը։
— Ի՞նչ է չես լսել, այս շաբաթ հինգերորդ տարին է լռանում, «Խաղաղ տարին», դրանից հետո» Ստվերային ժամանակն» է գալու, չե՞ս լսել, չէ՞, էս ինչ հետամնաց ես, արի նստի հեսա, ամեն ինչ կբացատրեմ:— ասաց կինը՝ մի քիչ մեղմացնելով իր ձայնը։
Նա ևս մեկ անգամ նայեց կատվի ձագերին, որոնք դեռ դողում էին, կինը բարձացրեց գետնից մի կտոր ու ծածկեց կատվիկներին, հետո ձեռքով ցույց տվեց փայտե աթոռներին, որոնք աչքի էին ընկնում իրենց հնությամբ։ Նրանք փոխադարձաբար նստեցին, կինը հանգիստ ու խորասուզված, ձեռքը բարձրացրեց՝ վեցելով դանակը։ Նա սկսեց աշխատել։ Ձկները, որոնց արմատները դեռ ծածկված էին ջրի խտությամբ, սկսեցին բացվել՝ դեղին թեփուկներով, որոնք պայծառ էին ու տաք, իսկ կինը կարծես հավանելով այդ պահը միտումնավոր դանդաղեցրեց դանակի շարժումները։
Տղամարդը, որը արդեն հասցրել էր հանել ծխախոտը, կրակայրիչի տակ վառեց այն՝ ներշնչելով թեթև ու հանգիստ ծխի հոտը: Նա ատամներով բռնեց ծխախոտը ու նայեց կնոջը։
— Ե՞վ, ի՞նչ է այդ «Ստվերային ժամանակը», որ բոլորդ այդպես խոսում եք։
— Ոնց հասկացա զբոսաշրջիկ ես,— սկսեց կինը։— Ուրեմն ուշադիր լսիր, տասնհինգ տարի առաջ մեր պապերը գտան այս տարածքը և վերածեցին այն գյուղ: Տարիներ էին անցնում մեր գյուղը ավելի ու ավելի էր զարգանում, բայց գտնելուց հինգը տարի հետո գյուղը ավիրվեց՝ մի ահռելի հրեշի պատճառով, ասում են նա նման էր, ինչ որ վիշապի ստվերի, որը այնքան մութ էր, որ ոչ մի լույսով չես կարող նրան տեսնել։ Ամեն օր նա գալիս ու ջախջախում էր մեր տները, այգիները, դա նկատեցին մեր պապերը ու որոշեցին հավաքվել և ժողով անել։ Նրանք հավաքվեցին, նստեցին շրջանաձև՝ աչքերը լցված բացահայտվող վախով ու հույսով։ Սկսեցին քննարկումները՝ ինչպես պայքարել անտեսանելի ու անհասկանալի այդ ուժի դեմ։
— Բա հետո՞, վիշապին հաղթեցի՞ն,— տղամարդը հանկարծ խախտեց կնոջ պատմությունը։
— Է դե՛, ես ինչ անհանբեր ես, լսիր հետո ինչ եղավ,— պապերից մեկը կանգնեց ու ասաց՝ «Մենք միշտ չէ, որ հաղթել ենք, բայց երբեք չենք հանձնվել, այս վիշապի ստվերային ուժին դիմակայելու համար մեզ անհրաժեշտ է ոչ միայն ուժ, այլ նաև իմացություն, մութը լուսավորելու միջոց: Մենք պետք է գտնենք նրա գաղտնիքը, քանի որ միայն այդպես կարող ենք կանգնեցնել նրան»:
Անհանգստությունը պակասում էր, բայց վստահությունն էլ պլուսում էր նրանցից: Պապերը, ովքեր տարիներ շարունակ ուսումնասիրել էին հին գրությունները և լսել էին պատմություններ, վերջապես հայտնաբերեցին մի հին լեգենդ, որը պատմում էր՝ ինչպես կարելի էր բռնել այդ ստվերային հրեշին։ Լեգենդը մի խորամանկ մեթոդի մասին էր, որը օգտագործելով կարելի էր փակել նրան հին քարերի մեջ, որպեսզի նա չկարողանար դուրս գալ իրենց աշխարհ, բայց կախարդությունը դրա փոխարեն պայման էր ուզում՝ ամեն հինգ տարի վիշապը ազատվելու է ու խանգարի «Խաղաղ օրերին»։ Դե մեր պապերը մի քիչ էլ մտածեցին ու այդ խնդրի լուծումն էլ գտան, նրանք հրաման տվեցին գյուղի բոլոր դարփիններին՝ պատրաստել գրանիտից, ամուր՝ սուր, դրան անվանեցին «ոսկե սուր», ինչու՞ ոսկե, որովհետև արևի տակ այն շողում էր հազարավոր ոսկե երանգներով, հենց այդ սրով նրանք կկռվեն ահռելի վիշապի հետ և նորից կկողպեն քարերի մեջ։ Այդ մտքով մեր պապերը հաղթանակ կրեցին հրեշի դեմ ու ամեն հինգ տարի, ոսկե սուրը ձեռներին սպասում էին նրա գալուն։ Այդպես մեր գյուղում առաջացան «Խաղաղ» ու «Ստվերային» տարիներ, իսկ այդ թուրը սերնդե սերունդ փոխանցվում էր մինչև մեր թագավորը, նաև․․․— Չհասցրեց կինը ավարտի երբ տղամարդը վերկացավ, խորը շունչ քաշեց ու գնաց։
— Այ քեզ բա՜ն, ես ինչ սերունդա մեծանում, ո՛չ մերսի, ո՛չ հաջող, հելավ ու գնաց, բա տենց կլինի՞,— վաճառողուհին ցած դրեց ձուկը ու նորից վերադարձավ կատվի ձագուկների մոտ։
Իսկ այդ ժամանակ գյուղից մի քիչ հեռու կար մի ընդարձակ այգի, որը գյուղացիները հիմնականում օգտագործում էին դդում աճեցնելու համար։ Սակայն դդումը նրանք մշակում էին միայն աշնանը, ուստի հիմա՝ գարնանը, այգին դատարկ էր, բայց դա չէր նվազեցնում նրա հմայքն ու գրավչությունը։ Այստեղ հաճախ էին այցելում գյուղի երեխաները՝ խաղալու, վազվզելու կամ պարզապես հանգստանալու համար։
Այգին հսկայական տարածք էր զբաղեցնում, որտեղ վայրի բնությունը ազատ կարող էր ապրել։ Այնտեղ աճում էին տարբեր տեսակի բույսեր, որոնցից շատերը ինքնաբերաբար էին տարածվել՝ ստեղծելով բնական ու բազմազան միջավայր։ Այգում կարելի էր հանդիպել նաև փոքր կենդանիների՝ նապաստակներ, վազվզող սկյուռներ, երգող թռչուններ, իսկ երբեմն՝ նույնիսկ գիշերային կենդանիներ, որոնք հայտնվում էին միայն մթնշաղին։
Չնայած այգու մեծությանը և բնական հարստությանը, այստեղ կար մի տարօրինակ առանձնահատկություն. այգում գրեթե ոչ մի ծառ չէր աճում։ Միայն մի ծառ կար՝ այգու ամենահեռավոր անկյունում։ Այն շատ մեծ, հաստ ու հին էր, որը կանգնած էր իր վեհությամբ՝ կարծես դարեր շարունակ պահապան լինելով այս տարածքին։ Նրա լայն ու խիտ սաղարթը ստվեր էր գցում շուրջբոլորը, իսկ հաստ ու ամուր ճյուղերը հրաշալի վայր էին նստելու, հանգստանալու կամ նույնիսկ վեր մագլցելու համար։
Այս ծառը լավ տեսանելի էր այգու գրեթե բոլոր հատվածներից, և այն կարծես գրավում էր բոլորի ուշադրությունը։ Շատերը սիրում էին ծառի տակ հավաքվել՝ զրուցելու, երազելու կամ պարզապես վայելելու բնության լռությունն ու խաղաղությունը։ Երբ քամին փչում էր, նրա խիտ տերևների մեջ մեղմ շրշյուն էր լսվում, ասես ծառը շշնջում էր իր հինավուրց պատմությունները։
Այս անկյունը այգում առանձնահատուկ էր. մի վայր, որտեղ ժամանակն ասես կանգ էր առնում, որտեղ կարելի էր մոռանալ առօրյա հոգսերը և պարզապես լսել բնության ձայնը։
***
Հանկարծ ինչ որ տեղից աղմուկ լսվեց:
— Առնա՜կ, Առնա՜կ,— այգու միջից լսվում էր մի պապիկի խրպոտ ձայնը, պապիկը շտապելով մոտենում էր մեծ ծառին, անընդհատ գոռալով, ինչ որ մեկի անունը։ Վերջը նա հասավ ծառի մոտ ու նայեց վերև, ծառերի ճյուղերից մեկի վրա նստած էր տղամարդ՝ բոյով, շիկահեր, նա պառկել էր ճյուղի վրա ու նիհրել, մինչ չլսեց պապիկի ձայները,— Առնա՛կ, Առնա՛կ, վերկաց շու՛տ, քո օգնության կարիքն ունեմ։— Ծերունին բարձրացրեց դեռքի փայտը ու մի քանի անգամ հարվածեց ծառին, տղամարդը ցած ընկավ։ Ընկնելը հաստատ ցավոտ էր, Առնակը հարցական հայացքով նայեց պապիկին
— Ի՞նչ է եղել։
— Առնակ գողացե՛լ են, նրան գողացե՛լ են,— անհանգիստ ասաց ծերունին։
Առնակը ցավից ծալեց մեջքը, մի պահ շփեց արմունկները, որոնք հարվածվել էին գետնին, ապա գլխի շարժումով ցրեց վերջին քունը, որը դեռ չէր լքել իրեն։ Նա վեր կացավ, թափ տվեց փոշոտ հագուստը ու ուշադիր նայեց պապիկին։
— Ու՞մ մասին է խսքը, պապիկ
— Օրիորդիս տղա՛ս, այս առավոտ նա գնաց բերք հավաքելու ու ետ չվերադարձավ, ում ասես ասեցի, խնդրեցի, ոչ մեկ չի ուզում օգնի, ասում են՝ «մի քիչ էլ սպասիր, անպայման կգա»,— ծերունին ծնկի եկավ և բռնեց Առնակի ոտքերից,— խնդրում եմ, պաղատում եմ, գտիր օրիորդիս, ես քեզ իմ ամբողջ ունեցվածքը կտամ։— Առնակը բարձրացրեց նրան ասելով։
— Պապիկ, ինձ բան էլ պետք չէ, մի անանգստացիր ես կգնամ ու կգտնեմ օրիորդին։
— Վա՜յ, շնորակալ եմ, անչափ շնորհակալ եմ,— պապիկը երջանկությունից լացում էի։
— Իսկ ի՞նչ է նրա անունը պապիկ
— Հա անունը․․․ դե․․․,— պապիկը մի պահ լռեց, հետո զգալով որ Առնակը իր պատասխանի է սպասում ասեց,— եթե ճիշտն ասեմ շատ վատ մարդ եմ, թոռնիկիս անունը չեմ հիշում, բայց-բայց նկարը ունեմ հիմա կտամ,— պապին իր գրպանից հանեց մի փոշոտ, ճղճղած նկար ու մեկնեց այն Առնակին։ Նկարի մեջ կանգնած էր մի աղջիկ մոտ 16-17 տարեկան, նրա հագին բաց մանուշակագույն զգետ էր, ձեռքին զամբյուղ՝ լի սունկերով, նրա մաշկը մի քիչ մուգ էր, շատ էր սազում նրա գանգրոտ մազերին,— սա է իմ գեղեցիկ օրիորդը, դե արի ցույց տամ որտեղ է գնացել բերքի։— Ծերունին ուզում էր գնալ, բայց նկատեց որ Առնակը սեխմել էր նկարը կրծքին ու ծնկի էր եկել։
— Պապիկ, ինչ էլ պատահի, խոստանում եմ վերադարձնել օրիորդին քո ձեռքերը, ապահով և առողջ, բայց մինչ գնալը կսպասե՞ք ընկերոջս էլ հետս վերցնեմ։
Պապիկը նստել էր քարի վրա ու սպասում իր հերոսին, մի քանի րոպե անց պապիկը տեսավ որ իր կողմ գալիս էր Առնակը, զինված զրադարված, գեղեցիկ սրով, երբ նա մի քիչ էլ մոտեցավ պապին նկատեց, ինչ որ բան Առնակի ձեռքերի մեջ, ինչ որ շարժվող, կանաչ ու լպրծուն բան։ Առնակը վերջապես հասավ ծերունուն, իսկ նրա ձեռքին կոլոտ, անընդհատ հայհոյող, կանաչ, մի քիչ մազոտ, հին կեղտոտ շորերով գոբլին էր։
— Արա բաց թող ինձ, բաց թող, ես չեմ ուզում գնամ էդ ձեր հնադար կվեստերի,— գոբլինը թափահարում էր իր կարճ ձեռներով, բայց ապարդյուն, Առնակը նրան այնքան ամուր էր գրկել որ խեղճը քիչ էր մնում խեղդվեր։
— Մի հատ հանգստացիր ու ծանոթացիր պապիկի հետ, նա ինձ խնդրել էր գտնել նրա թոռնիկին,- այդ ասելուց հետո Առնակը բաց թողեց գոբլինին։— Պապիկ խնդրում եմ ծանոթացիր ընկերոջս հետ, սա Բլխկն է։
— Բլ ին՞չ,— հարցրեց ծերուկը բարձրացնելով ականջը։
— Բլխկ,— կրկնեց Առնակը։
— Բլի՞կ
— Չէ․․․ մի խոսքով անցանք առաջ, ես ու Բլխկը ետ կբերենք օրիորդին, դե ինչ Բլխկ գնացի՞նք։
— Մի րոպե է՛, ես չեմ հասկանում, ինչիա՞ որ ես քեզ կանչում եմ ցեխերի մեջ լողալու դու հրաժարվում ես, իսկ եթե դու ես գնում մեռնելու ինձ հետդ քաշ էս տալի,— Բլխկը այնպես էր բարկանում ասես փոքրիկ հաչող շնիկ լիներ։—Դդու գիտես, որ այնտեղ գտնվում է «Անվերջ Անտառը» որը արգելված է մարդկանց համար։
— Վա՜յ գնացինք հա՛,— Առնակը բանի տեղ չդրեց գոբլինի ասածը ու սկսեց քայլել ճանապարհով, որը աստիճանաբար կորում էր։
— Սպասի՛, սպասի՛,— Բլխկը բղավերով վազեց Առնակի ետևից։
Իսկ պապիկը նայելով այս ամենին միայն ժպտաց շշնջալով։
— Հանկարծ չվախենաս թոռնիկս, այս հերոսները քեզ կփրկեն։
Комментариев нет:
Отправить комментарий