пятница, 2 июня 2017 г.

Արևին, որ չլուսավորեք էլ` լույս կտա

     
Հիշեցրեք տեղս, երբ պատրաստվեմ հեռանալ:
Հիշեցրեք, որ մթության մեջ լույս կարող է վառվել ու հավելեք, որ որտեղ լույսն է, մութ չի կարող լինել: Հիշեցրեք, որ ինձ հետ բոլորն են մրցել, իսկ ես միայն ծիծաղել եմ ու անցել առաջ: Ասեք` մի թե չեմ ափսոսում այն ամենը, ինչ ունեմ ու կարող եմ ունենալ: Ասեք, ասեք: Հեշտ է խոսել, ձերը չէ, չգիտեք, իսկ պատկերացնելը քիչ բան է:
   Այսօր գիշերը երազ տեսա: Հուսահատ էի: Մի խաբեբա ձայն ասաց.
-Լավ մտածիր, ընտրիր մի ճանապարհ ու ինձ տեղյակ պահիր: Ընտրություն կատարելն անիմաստ բան է: Փորձը փորձանքի բուն է: Ուրիշի ասածով առաջնորդվելն էլ մի քար է, որ վաղ, թե ուշ ոտքիդ է կպնելու:
Հիշեցրեք և ուղղորդեք, օգնեք ձեր հիմար խորհուրդներով: Քանի մոլորակ կա, իսկ արևը մեկն է:
Արևին, որ չլուսավորեք էլ` լույս կտա: Որոշում ես որոշում չկայացնել, բայց դա ևս որոշում է: Ինչ կարող է զգալ շունը, երբ կորցնում է իր տիրոջը: Ոչ թե դառնում է անտեր, այլ դառնում է ոչ մեկը:
Հիշեցրեք, թե ժամը քանիսն է, որ հասցնեմ հեռանալ: 

Комментариев нет:

Отправить комментарий