суббота, 3 июня 2017 г.

Թափառում ենք

   Ամառ է: Ուզում եմ այնքան թափառեմ, որ գտնեմ քեզ:
Օրուգիշեր քաղաքը ոտքի հանեմ, տխրեմ ու հուսահատվեմ: Մի օր էլ, երբ արդեն քեզ գտնելու հույս չեմ ունենա, պատահական կերպով կգտենեմ ու կհիշեմ, թե ինչ է երրջանկությունը: Ամբողջ քաղցրությունն այն է, որ ինչ-որ բան ես փնտրում ու գտնում: Կապ չունի ինչքան ժամանակ ես վատնում դրա վրա: Օրինակ, ասեմ. Առանց կիթարի ինձ չէի պատկերացում: Եկավ ժամանակ, երբ գործիքն օտարացավ ինձ հետ: Ավարտելու տարին էր ու մտքիս փչեց, որ պետք է  դաշնամուրի գնամ: Իհարկե կողքից անընդհատ ասում էին, որ ափսոս է, դիպլոմդ վերցրու, ուր կուզես գնա: Ես էլ  ինչ-որ տեղ ափսոսում էի: Կարևոր չէ: Ես երջանիկ եմ երբ, որ դաշնամուրի առաջ եմ նստած, ոչ, թե գործիքն շալակած հաստատությունից հաստատությունից եմ վազում: Հիմա ես սովորում եմ երաժշտական դպրոցում, դաշնամուր բաժնի առաջին դասարանում: Չեք պատկերացնի, թե որքան երջանիկ եմ, մի քանի օրից էլ  քննություն ունեմ:
    Իսկ հիմա ասեմ ինչու կյանքս պատմեցի: Ասելիքս այն է, որ երբեք և ոչ մի անգամ և ոչինչ մի ափսոսացեք ձեր երջանկության համար: Ուրիշն որքան էլ խելացի լինի, չի կարող հասկանալ քեզ այնպես ինչպես դու: 

   

Комментариев нет:

Отправить комментарий