Երբ ես դեռ փոքրիկ տղա էի, ինձ շատ հետաքրքիր էր, թե ինչու չի կարելի թիվը բաժանել զրոյի:
Այսինքն` ինձ չէր զարմացնում հենց արգելքի փաստը: Դեռ այն ժամանակ ինձ համար արդեն պարզ էր, որ այս աշխարհում ընդհանրապես չի կարելի անել ինչ-որ հետաքրքիր կամ հաճելի բան, ընդհակառակը՝ պետք է անել ձանձրալին և տհաճը:
Լվացվել, օրինակ, հարկավոր է, իսկ ջուրը շաղ տալ` արդեն չի կարելի:
Սակայն ինձ, միևնույն է, հետաքրքիր էր, թե ի՞նչ կլինի, եթե այդ զրոյի վրա, վերջ ի վերջո, թիվ բաժանենք:
-Ոչիչ չի լինի,- պատասխանում էին մեծերը,- բայց չի կարելի բաժանել, ոնց չես հասկանում, ՉԻ ԿԱ-ՐԵ-ԼԻ: Դե, ես այդպես էլ եմ հասկանում, որ չի կարելի: Վարդակի մեջ, օրինակ, չի կարելի մատները մտցնել, իհարկե, հնարավոր է, բայց... կմահանաս: Իսկ թիվը չի կարելի բաժանել և վերջ:
«Երևի,- մտածում էի ես,- այդ ժամանակ կպատահի մի այնպիսի ահավոր բան, որ անգամ մեծերն են վախենում խոսել դրա մասին»:
Իսկ հետո, շատ ավելի ուշ ես իմացա, որ եթե թիվը բաժանենք զրոյի վրա, ապա կստացվի Անվերջություն: Անհասկանալի է, թե ինչու էին դա ինձնից այդքան երկար ժամանակ գաղտնի պահում: Երևի մարդիկ ընդհանրապես ոչինչ չեն հասկանում Անվերջությունից, իսկ երբ նրանք ինչ-որ բան չեն հասկանում, արգելում են ասելով` չի կարելի:

Աղբյուր՝ Почему нельзя делить на ноль?
Комментариев нет:
Отправить комментарий