Ուզում եմ պատմել իմ այսօրվա մասին:
Նախ ասեմ, որ ես ամենավերջինը մտա հարցազրույցի. մեկն ասում էր` լարված մթնոլորտ է, մյուսn ասում էր` հաճելի է և այլն: Հստակ կարծիքներ չկային, այդ պատճառով ես որոշեցի, որ տրամադրությունը և վերաբերմունքը մեծմասամբ կախված է հարցազրույց տվողից: Հետո ես հասկանում էի, որ ոչ միայն մենք ենք լարված, այլ նաև, ամենայն հավանականությամբ, հարցազրույց վերցնողները, քանի որ նրանց արդար ու ճշմարիտ որոշումից է կախված իրենց իսկ նախագծի համբավը և արդյունավետությունը:
Մի բան կար, որ շատ ինձ ուրախացրեց: Մենք հարցազրույց չէինք տալիս մի ինչ- որ կոնկրետ մարդու, այլ մի խմբի, ովքեր ունեին տարբեր մասնագիտություններ և տարբեր մտածելակերպեր: Դա շատ է օգնում: Լավ է, երբ քո պատասխանին կամ հարցին նայում են մի քանի տեսանկյունից, և յուրաքանչյուրի մոտ ծագում է տարբեր հարցեր, որոնք հերթականությամբ տրվում են: Այսինքն` հնարավոր է, որ մեկի մտքով անգամ չի էլ անցնում նման բան, բայց շնորհիվ այլ հայացքի ու մտածելակերպի, նա լսում, վերլուծում է քո պատասխանը` կազմելով կարծիք և տպավորություն: Իսկ երբ մեկ կամ երկու հոգի են լինում, դու ստիպված ես լինում պատասխանել միանման մեսիջ ունցող հարցերին ու ստանալ միանման արձագանք: Դե, եթե ճիշտն ասեմ, մենք ուղղակի զրուցեցինք, չկային ճնշող հարցեր, որոնց միջոցով սովորաբար փորձում են բռնացնել քո թերությունը, ուղղակի շատ մոտիվացնող ու փորձը ամրապնդող մի փուլ էր: Հիմնականում այնպիսի հարցեր էին ինձ տալիս, որոնց ես կարողանում էի պատասխանել, արտահայտել իմ կարծիքն ու ցույց տալ իմ մտածելակերպը, անգամ` անեկդոտ պատմեցի: Մրցանակի ու հաղթելու հետ կապված ոչ մի կոնկրետ բան չգիտեմ: Գիտեմ, որ ամեն ինչ իմ սպասածից ավելի լավ ստացվեց, անցավ շատ սահուն, հաճելի և դրական էմոցիաներով լի: Քանի որ հարցազրույցն անցավ հաջող, հանձնաժողովի անդամները որոշեցին ինձ խրախուսել` տալով «Հանձնաժողովի համակրանք» մրցանակը: Ես շատ ուրախ եմ դրա համար և գնահատում եմ այն, որովհետև նրանք ուղղակի կերպով ինձ հասկացրին, որ ցանկացած դեպքում ոչ ստանդարտ վարվելակերպն ու մտքեր ունենալը նույնպես խրախուսվում է:
Մի խոսքով` ես շատ գոհ եմ:

Комментариев нет:
Отправить комментарий