четверг, 8 июня 2017 г.

Զանգված

 
Սխալ է մտածել, որ ամեն դժվար բան իր հեշտ լուծումն ունի:
Բերեք այսպես պատկերացնենք: Երբ, որ երեխան ծնողին հարց է տալիս, ծնողն չիմանալով պատասխանը, անգիտակցաբար այլ բան է հուշում: Այս պրոցեսը կրկնվում է աեն անգամ, ամեն քայլում ու ամողջ կյանքում: Եվ մեկը մյուսին չի ասում` դու սխալ ես, որովհետև ոչ ոք գլուխ չի ցավեցնում, չի փորձում այլ ելք գտնել: Ընդհանուր առմամբ մարդիկ չեն սիրում երկար մտածել: Տառը` տառ է, թիվ` թիվ: Բայց, ամեն բան ունի իր պատմությունն ու ետնաբեմը: Բերեք ևս մեկ օրինակ ասեմ: Երբ մեկը մոտենում է աղբամանին որ աղբ թափի, տեսնում է, որ աղբամանը լիքն է, կողքերն էլ աղբ է թափված: Ինքը բողոքում է, իսկ հետո աղբը գցում է այնպես ինչպես մնացածը: Այս պարագայում, ինչն է սխալ: Աղբ թափելը... Ո`չ ես այդ կարծիքին չեմ: Խոսքը միայն աղբի մասին չէ: Մակերեսաինորեն չի կարելի մտածել, այդկերպով էլ սկսում եք ապրել:
   Այլ կերպ... Դու քայլում ես քաղաքում ու տեսնում ես, թե որքան պրիմիտիվ ու տհաս գործողություններ են կատարվում հասուն թվացող մարդկանց կողմից: Լավ չէ երբ գիտակից ես ու շատ ավելի վատ է, երբ անգիտակից ես:
   Կան երկու մարդկանց տեսակներ: Մեկը այն է, որ տեսնում է ավստոբուսը հեռվից հեռու է, բայց միևնույն է վազում է, ինչ է, թե կարող է հասցնի: Երկրորդն էլ այն է, որ տեսնելով, որ հեռու է, կանգնում, սպասում է հաջորդին: Որն է խելքին մոտ... Սպասելը, որովհետև միևնույն է կգա հաջորդը, թե վազել, ինչ է, թե կարող ես հասնել: Դժվարանում եմ ասել: Կթվա, թե երկուսն էլ խելքին մոտիկ է, բայց պատկերն այլ է: Ամեն բան կարելի է պլանավորել րոպե առաջ:
   Մարդու և բնության հարմոնյայից դժվար է խոսել: Երկուսն էլ անընդհատ հակսում են միմյանց: Նույնիսկ, երբ դադարում է ամեն բան, սկսվում է նորը: Կարող է բացառություն չէ նաև մարդը, կյանքը և այն:
   Օր առաջ երեք բալանոց երկրաշարժ եղավ: Ես ապրում եմ տասնըհինգերորդ հարկում: Թիկնած գիրք էի կարդում ու մի պահ թված, թե  ձեռքերս են դողում: Երբ դադարեցի հիմարանալը, դուրս եկա ու տանեցիներին ասացի, որ երկրաշարժ է: Իրենք պարզ է չհավատացին: Եվ կես ժամ հետո լուրերով հայտնեցին նույն լուրը: Ես զարմացած չէի: Բայց այժմ մենք գործ ունենք այլ թեմայի հետ: Դու երբ ներկայացնում ես փաստ, որը չեն արձանագրել ուրիշները, քեզ չեն հավատա, որքան էլ խելքդ գլուղդ լինի: Իսկ, երբ կողքից կա աղբյուր, որը չի հերքում քո փաստը, այդ ժամ քեզ կհավատան: Այսինքն մարդն մենակ չի կարող խոսել, լուր անել, երբ  խոսքն անսովոր թեմայից է: Խնդիրն մարդկանց մեջ է, իրենք չեն հենվում մտքերի, խոսերի վրա: Իրենց թվում է, թե իրենք ռեալիստ են, բայց պատկերն ամեն րոպե գնում է դեպի եզերք: Որովհետև ռեալիստն ընդունում է ամեն բան ինչպես կա, առանց սկիզբ և վերջ ուսումնասիրելու: Կարող է, ամեն բան այլ է ու այդ ռեաիստ ասվածը ամենևին  կապ չունի իր բացատրության  հետ ու չի բնորոշում և ոչ ոքի: Չափից շատ գաղափար է պետք ռեալիստ լինելու համար, բայց և ունակույթունններն, որ կարող էր մարդն ունենալ սկզբից մինջև վերջ միջավայրը փորձում է բթացնել` ամեն եղանակով:
    Դուք հավատում եք, բայց չգիտեք ինչին եք հավատում: Չգիտեք ինչպես է ստեղծվել ձեր հավատքն, աղոթքն ինչի համար է ու էլի շատ ու շատ հարցեր: Սահմանափակում եք ինքներդ ձեզ և ոչ թե հավատքն է ձեզ սահմանափակում: Դուք կաշկանդված չեք միջավայրից, դուք ամեն րոպե կաշկանդում եք ինքներդ ձեզ:
   Վատ է, երբ երկար ես մտածում ու շատ ավելի վատ է, երբ չես կարողաում երկար մտածել:

Комментариев нет:

Отправить комментарий