Բնավ... Ինչ-որ մեկը, կամ ինչ-որ մի բան ինձ խանգարեց...:
Խանգարեց քո ներս գալուն պես ուժասպառ հրճվել ու ցատկել առաջ: Ու ինչ-որ մի բան ստիպեց արտասվել: Ինչ-որ զգացմունքներ, որ վառվեցին և վառեցին առաջին անգամ:
Ես սպասումներ ունեի, որոնք անկատար էին, անկախ...: Հրճվանքներս, որ ամեն անգամ դիպուկ հակահարված էին` ինձ ստիպում էին ապրել հանուն քեզ: Մինչդեռ մեռնելը կլիներ էլ ավելի հեշտ...: Չսիրել, սիրել հիմարի պես, քեզ տեսնելով ուրիշին հորինել, սիրել ու սիրել: Որքան սիրել... Էլ ուր սիրել: Բայց, ախր, դու այնքան երանելի ես թվում: Երազ ես: Հուզիչ ես, ավերիչ...: Քո նմանին ինձպեսը չի սիրում, ամենևին...:
Ես քո մեջ ուրիշին եմ երազում ու ամեն անգամ ամուր գրկում, սիրում, պաշտում եմ նրան: Երևի քեզ չեմ էլ ճանաչում: Չեմ ուզում չանաչել, գիտեմ՝ մենակ կմնամ: Ուղղակի անունդ է սիրուն: Անունդ է, որ անիծված օրերին հիշում եմ, որ ցավս մեղմի:

Երբ կանգնում եմ ցնցուղի տակ, սառը ջուրն անցնում է ճակատիս վրայով, կանգ առնում թարթիչներիս վրա, հետո արցունքի պես ճչում է «Արամ» ու գլորվում ցած:
Արամ... Ես սպասում եմ մեր հանդիպմանը, բայց վախենում եմ հիասթափությունից: Որքան էլ սիրուն չնայես ինձ վրա, մեկ է, քո մեջ ես ուրիշ բան եմ սիրում: Ուրիշ բան գիտեմ: Ուրիշ բան եմ ուզում իմանալ: Բոլորն մեռնելու պահին աստված են կանչում: Ես քո մասին եմ մտածում, Արամ...:

Լուսանկարն` Էրիկ Բաբաջանյանի
Տեսանյութը` https://www.youtube.com/watch?v=boRO-h8LgMU
Комментариев нет:
Отправить комментарий