Ինձ համար միշտ էլ բարդ է եղել խոսել իմ զգացմունքների, հույզերի, ապրումների մասին: Ու ամեն անգամ այս թեմաները շոշափելիս` կես մարդ եմ դառնում:
Հիվանդագին սիրով կապվում ես մի արժեքի ու պոկ չես կարողանում գալ`
չես ուզում...Վ
աղ մանկությունից նման սիրով կապված եմ երաժշտության`
մասնավորապես դաշնամուրի հետ: Ութ տարի երազելուց հետո` այս տարի թողնելով ամեն գործ, նույնիսկ կիթարի պարապմունքները, իմ մեջ ուժ գտա, որպեսզի ընդառաջ գնամ իմ երազանքին: Այս տարվա հոկտեմբերից սկսած` ես հաճախում եմ դաշնամուրի: Հունիսի 12-ին իմ առաջին համերգն էր: Նվագում էի Erik Satie - Gnossienne No.1, Erik Satie - Gymnopédie No.1 և Կոմիտաս «Չինար ես»:
Երբ անվստահ ես` քեզ համար շատ կարևոր է միջավայրի կարծիքը: Ու այն բոլոր գովեստի խոսքերը, որ լսեցի, ինձ համար նոր շունչ էին ու պարտավորեցնում էին լինել ավելին, քան կամ ու կարող եմ լինել:
Ինչպես միշտ, այդպես էլ համերգի ժամանակ, բոլոր չակերտները բացում ես, ետնաբեմը դարձնում ես բեմ, որ զգացմունքդ կողքինդ զգա ու ավելին պատմես նվագովդ, որովհետև իրականում քեզ համար ծանր է նույն բանը ներկայացնելը:
Ինչպես միշտ, այդպես էլ հիմա, ես չեմ ասի շնորհակալություն, էդ բոլորն էլ ասում են ու վերջանում է չսկսված պատմությունը: Ես իմ շնորհակալությունը կդարձնեմ միջոց` ավելի աշխատելու, օրինակ լինելու, ոգեշնչվելու աղբյուր դառնաու համար...
Նյութը` նաև իմ բլոգում
Комментариев нет:
Отправить комментарий