воскресенье, 18 июня 2017 г.

Տունն ու դուռը

   
Որքան թարսություն կարող է լինել սև եղանակին. սև սրտիդ ճամփեն ուրիշի միտքը տանելն է:
Ամեն փետրվար շող գարունք է վայելում, իսկ դու արտասունքդ թողնում ես ննջարանում ու գնում ես սեղան գցելու: Գինիները բոլորը նույն համի էին:  Դառն էր դառը, քաղցրն էլ էր դառը, կիսաքաղցրն էլ...  Որքան ցավոտ է, երբ տարին արևոտ է, բայց քո արտը կարկուտ է խփում:
 Թաց շորերը փռեցի պարանին: Նայում եմ տունն ու դուռը, քամի է պտտվում, երկնքի դեմքին գույն չկա: Քամին խաղացնում էր պարանի շորերը: Շորերից հատիկ-հատիկ կաթիլներ էին թափվում ցած: Մեկ էլ` աչքիս դեմք երևաց այգու մեջ: Թվաց, թե կար...: 
Մութն ընկավ` դեմքը տանելով հեռու: Պատուհանը փակեցի: 
Գիշերը սև էր:  Փոթորիկը տարավ այգին: Ճյուղերը ջարդված, տերևները կարկուտ տեսնել չէին ուզել... 
Դեմքիս գույն չկա, քամի է պտտվում տունն ու դուռը...:

Լուսանկարը` Աստղ Կիրակոսյանի

Комментариев нет:

Отправить комментарий