Ոգեշնչումը կյանքի էներգիան է: Ամեն ինչ, ինչի հետևից ես վազում եմ, ինձ համար ներկայանում է որպես ոգեշնչում:
Մարդկանց խնդիրը չոր կյանքն է: Կյանքը ոգեշնչում է: Առանց ոգեշնչման` ես չորանում եմ: Չեն սնուցվում մտքերս, զգացմունքներս, մարմինս, օրգանիզմս: Ես հիվանդանում եմ: Ոգեշնչումը ինքնին խիտ ամպ է, որը ծածկում է ենթագիտակցությունս: Լցվում է վրաս: Շնչում ես այդ ամպը, այն լցվում է բերանդ, դու սկսում ես ծամել այն: Համը ընտրում ես ըստ տրամադրության: Չեմ սիրում քաղցրը, այն ինձ չի սնուցում: Սիրում եմ դառը, տհաճը, հալածվածը, մերժվածը, պայքարը, սերը, բարդը, վնասակարը...
Զգացմունքները, որոնք ստանում եմ ցավից` վերածվում են բառերի, որոնք պտտվում են շուրջս` հափշտակելով հավասարակշռությունս: Փորձում եմ կարդալ դրանք: Սկսում է գլուխս պտտվել: Գաղափարը, միտքը թաքնված է քո մեջ, քեզ պետք է ընդամենը տեսնելու գիտակցություն ու դու կտեսնես քո կյանքի խորհուրդը, էներգիան, ոգեշնչումը ամեն ինչի մեջ, նույնիսկ` ծեծի, երաժշտության, համբույրի: Յուրքանչյուր բան, որը քո մեջ առաջացնում է էմոցիաներ, դու դրանից ոգեշնչվում ես: Ուզում ես սանձել այդ ոգեշնչումը, որպեսզի փաթաթվես նրան ու, որպեսզի այն ներծծվի քո մերկ մարմնի մեջ: Ամեն միլիմետրը պետք է սնուցվի, որպեսզի ընդունես այն մեռած մաշկագույնը, որից դու նորից ոգեշնչվելու ես: Ապտակը, որը դու ստանում ես կյանքից կամ պապայից` դառնում է նեգատիվ, որը բախվում է այն հոճույքի հետ, որը դու ստացել ես սխալը անելուց: Բախումից ստեղծվում է մի պայթյուն, որը համեմատվում է ատոմային ռումբի պայթյունի հետ: Այդ պայթյունը տարածվում է քո օրգանիզմի մեջ ու աչքերիդ կոպերը սկսում են թրթռալ. անհասկանալի է միայն մի բան: Ինչո՞ւ է դա հաճելի: Կծում ես շրթունքդ, հիշում ես համբույրը: Համբույրը չկա, բայց զգացողությունը մնացել է: Ավելի ուժեղ ես կծում, զգում ես ցավ, որը հաճելի է: Ինչո՞ւ, քանի որ ոգեշնչում է:
Ստաբիլը չի ոգեշնչում, այն ուղղակի խամրեցնում ու բթացնում է:

Комментариев нет:
Отправить комментарий