понедельник, 17 декабря 2018 г.

Դու այստեղ էիր

Պառկիր, փակիր աչքերդ և պատկերացրու։ Մի պահ հավատա, որ հրաշք է կյանքը, որ այնտեղ կա այն ամենն, ինչ ցանկանում էիր։ Դու քամի էիր։

понедельник, 10 декабря 2018 г.

Ճաքած երազներ

Ինչքա՞ն ես քո կյանքում տեսել վատ երազներ։ Չե՞ս մտածել։ Ես էլ։ Բայց այսօր․․․․ այսօրը ուրիշ է և սա միայն իմ ճաքած երազների պատմությունն է։

пятница, 7 декабря 2018 г.

Երջանկության կանխաճաշակումը

Երբ ես տուն էի վերադառանում մթնով, քարշ տալով ետևիցս սահնակներս, թաց ձեռնոցներով և ոտքի սառած մատներով, տատիկը ինձ հագցնում էր հաստ, տաք բրդյա գուլպաներ, որոնք հոգատարությամբ տաքացնում էր վառարանի վրա՝ իմ գալու առթիվ:

Եվ ի՞նչ, որ թաթերը կեղտոտ են, երբ սիրտը այդքան մաքուր է


Երջանկությունը՝ մենք ենք և մեծ սպիտակ շուն:

понедельник, 3 декабря 2018 г.

Մի փոքր լույս

Ինչ-որ լույս եմ հիշում, այն պայծառ չէր։ Շատ երկար թունել էր՝ տանում էր դեպի անվերջություն։ Ինչքան է հավանականությունը, որ ես այդ թունել չեմ ընկնի՝ որ երջանիկ կլինեմ։

Հաշվետվություն

Ես եմ
Շատ եւ շատ մրցույթների ու պրոյեկտների առաջարկություններ եղան։ «Բիլայն Արմենիա Gen-Z», Ռոսգոստրախ Արմենիա «Պատանի գործակալների թիմ», Technovation 2018, բարեգործական նկարչական պլեներներ մարզերի դպրոցներում, ABC finance Global money week եւ այլն: 

среда, 28 ноября 2018 г.

Քամի, աշնան քամի...

Քամին
Աշնան քամին
Քաղաքը գորշ ու մութ:
Ամեն անցորդ դեղին զառանցանք է հիմի,
Որ իրիկվա մեգին երազվել է քամուն:

Ե. Չարենց

Ու՞ր է Էն կյանքը....


Ու՞ր է էն կյանքը, որ բոլորս ուզում ենք ու չենք ունենում։

Մամ, ես գլխարկով եմ

Մամ, ես գլխարկով եմ:
Ես անձամբ եմ այն հագել, որովհետև դրսում ձյուն է գալիս: Եվ անգամ չհանեցի այն անկյունի ետևում: Պատկերացնում ես, թե ինչքան մեծ եմ ես հիմա:

суббота, 17 ноября 2018 г.

Ես եմ` Արեգ Գալոյանը

Ես Արեգն եմ, ծնվել եմ 2001 թվականի փետրվարի 7-ին, սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 12-րդ դասարանում, նաև աշխատում եմ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում։ 

пятница, 16 ноября 2018 г.

Ես եմ՝ Ռեբեկա Խաչիկյանը

Բարև բոլորին, ես Ռեբեկան եմ, սեբաստացի շրջանավարտ, ով մինչև հիմա չի մարսում այն փաստը, որ մի քանի ամսից ավարտելու է։

четверг, 15 ноября 2018 г.

Մեր Ազգային երգի և պարի համույթը

  Ողջույն ես՝ Աստղ Կիրակոսյանն եմ ապագա մշակութաբան եմ  <<Մխիթար Սեբաստացի >> կրթահամալիրի Ավագ դպրոցի Ազգային երգի, պարի համույթի անդամ եմ։

Ինչ-որ մի տեղ իմ կողքին


Գիշեր է։ Ուր-որ է կքնեմ։ Դու այստեղ ես, ինչ-որ մի տեղ իմ կողքին։ Աչքերս փակվում են։ Ասես հետևում ես ինձ, լուռ դիտում, թե ինչպես եմ քնում։ Գիտես, ես արդեն սովորել եմ քեզ։ Անգիր գիտեմ քո բոլոր սովորությունները։ Օգնի քնեմ․․․։

среда, 14 ноября 2018 г.

четверг, 8 ноября 2018 г.

Ես եմ ու կրթահամալիրս

Ես Աստղիկն եմ, որ կրթահամալիրում Աստղ դարձավ։

Ես եմ` Արման Թովմասյանս

Երևույթը չի կարող ներկայացվել այնպես, ինչպես կա:

Ես եմ


Ես Գոհար Հովհաննիսյանն եմ։ Սովորում եմ այստեղ արդեն 7 տարի։ Շատ ու շատ հիշողություններ կապված են այստեղի հետ։ Արդեն հազար անգամ, ամեն տարի գրել եմ, թե ինչ է ինձ համար այս դպրոցը և այստեղի մարդիկ։ Չեմ ուզում կրկնվել։

воскресенье, 4 ноября 2018 г.

Ես կհորինեմ քեզ

Լսի՛ր ինձ, այս ու այն կողմ մի՛ նայիր, մի՛ փնտրիր ինձ շուրջդ. ես քո մեջ եմ: Չե ՞ս տեսնում ինձ, ոչինչ, ես կարող եմ աչքեր նկարել, եթե չես լսում, ականջներ, չե ՞ս կարողանում խոսել, բերան կնկարեմ, բայց եթե դրանից հետո էլ չխոսես, ի ՞նչ պիտի նկարեմ, երևի թե՝ սիրտ՝ մե՜ծ ու սպիտակ: