вторник, 18 декабря 2018 г.

Իսկ հիմա, պստլիկ աղվես, ասա...


 Նրանք, ովքեր ասում են, որ ճանաչում են քեզ, իրականում ի՞նչ գիտեն քո մասին:

Ինչպե՞ս է հնչում քո ծիծաղը, երբ հաջողվում է քեզ ծիծաղեցնել: Ի՞նչ երաժշտություն ես լսում, ո՞րն է սիրելի գույնդ, քանի՞ ընկեր ունես: Ինչպե՞ս ես սիրում անցկացնել ազատ ժամանակդ (երբ այն, ի վերջո, հայտնվում է): Ո՞ր գրքերի մասին կարող ես ժամերով խոսել, այն պիցցայի անունը, որը պատվիրում ես մյուսներից հաճախ: Ինչպիսի՞ թեմաներից քեզ մոտ ավելի լավ է չխոսել և ևս 2-3 փաստ որոնք, իրենց կարծիքով, թույլ է տալիս նրանց քեզ հիանալի հասկանալ:
Իսկ հիմա, պստլիկ աղվես, ասա, թե ով գիտի քո մասին այսպիսի բաներ.
Ի՞նչ էիր դու զգում, երբ գրկում էիր մարդուն և զգում էիր, որ սա ձեր վերջին հանդիպումն է: Քանի՞ արևածագ ես տեսել սեփական կամքով՝ արթնացել ես շատ վաղ, դուրս ես եկել պատշգամբ, կանգնել ես դեմքով դեպի արևելքը, տեսել ես, թե ինչպես է քաղաքը արթնանում շողերից, թե ինչպես է ներսումդ հիացմունքից ամեն ինչ լուսավորվում:
Ի՞նչ ես ասում ինքդ քեզ, երբ ինչ-որ բան չի ստացվում:
Ինչպե՞ս ես խաղաղվում երկարատև և վախենալու երազներից հետո:
Ինչի՞ մասին էին մտքերդ, երբ մտնում էիր գիշերային տաք ծով, նայում էիր ներքև և տեսնում էիր միայն պսպղացող ձկնամեջք և աստղեր:
Ինչպե՞ս են արձագանքում միտքդ և մարմինդ, երբ հանդիպում ես կատարյալ գեղեցկության, մաքուր արվեստի:
Ո՞վ է քեզ օգնել դառնալ այնպիսին, ինչպիսին դու հիմա ես:
Ի՞նչ ես զգում, երբ ես քեզ հարցնում եմ այս ամենի մասին:
Պստլիկ աղվեսը ծիծաղում է.
-Դե, վերջացրու, ես անձամբ չգիտեմ այս հարցերից կեսի պատասխանները: Սակայն ինձ մոտ կա ժամանակ, կա մի աշխարհ, որտեղ մարդիկ իրար ճանաչում են իրար ոչ միայն բառերով, նաև՝ սրտի արձագանքով, կան ձմեռային երկար երեկոներ, երբ կարելի է հասցնել քննարկել ամեն ինչ, կան գաղտնիքները լուսավորող ամառային աստղեր:
Ես ինքս էլ չգիտեմ, թե ինչ նոր ճշմարտություն կիմանամ այսօր քո, աշխարհի և իմ մասին: Այդ պատճառով էլ ինձ միշտ հետաքրքիր կլինի:
Աղբյուր՝ Те, кто говорят, что знают тебя-ну что они на самом деле знают

Комментариев нет:

Отправить комментарий