вторник, 18 декабря 2018 г.

Ծննդյան աստղեր...



Կարդացի Փիրըլ Ս. Բաք «Ս. Ծնունդի օրվա առավոտյան» պատմվածքը: Սիրուն էր գրված:

Մեր անցկացրած Սուրբ Ծնունդները հիշում ենք, հիմում ենք ջերմությամբ ու կարոտում: Մեր հուշերը ամենաջերմն են, քանի որ այնտեղ կան մարդիկ, ովքեր կողքիդ չեն լինի այս Սուրբ Ծնունդին: Որքան փոքր ենք, այնքան ոգևորություն կա մեր մեջ: Երբ փոքր ես հավատում ես, որ Ծննդյան գիշերը երկնքից մի աստղ կընկնի, բայց մեծանալով հասկանում ենք, որ աստղերը գիշերվա մեջ փայլում են, իսկ հետո կորում ամպերի տակ:
Շատ են, փայլուն ու պայծառ: Նրանցից մեկը կարող է լինել մեզնից մեկի աստղը: Աստղերը զգում են մարդկանց:
Սուրբ Ծննդյան գիշերը նայում ենք աստղերին՝ նրանցից մեկը մերն է, ու երազանք ենք պահում: Մեր աստղերի կողքին պակաս աստղեր ենք տեսնում, բայց նրան իրականում կան, պարզապես թաքնվել են: Ու Սուրբ Ծննդյան օրն էլ կլինեն մեզ հետ: Մտապահում ենք, որ այս Սուրբ Ծնունդը լինի ամենալավն ու պայծառը: Գեղեցիկ է հավատալու զգացումը: Երբ կարող ես նայել քո աստղին ու խնդրել այն, ինչը կկատարի կամ էլ չի կարողանա:
Աստղերին հայտնում ենք մեր ցանկությունները, բայց երբեմն լռում ենք: Սակայն, աստղերը գիտեն, թե որ նվերը կջերմացնի մեր հոգիները: Իրականում էական չէ նվերի չափսը, գույնը, որակը: Յուրահատուկ է նվիրողի սիրտը, թե որքան ջերմություն կնվիրի իր փոքրիկ նվերի հետ:
Սուրբ Ծնունդները հիշողություններ են... Թող այս Սուրբ Ծնունդն էլ լինի ամենալավ հիշողություններից մեկը: 

Комментариев нет:

Отправить комментарий