Իմ սերը ունի երկու զույգ աչք:
Մեկը՝ որ տեսնեմ քեզ, թե ինչպես ես հավաքվում, սանրում մազերդ, մի ոտքի վրա թռչկոտում՝ փորձելով հագնել գուպան: Երկրորդը՝ որ ավելի խորը նայեմ: Ես ցանկանում եմ իմանալ, թե ինչն է քեզ տխրեցնում և պայքարել դրա հետ: Ցանկանում եմ իմանալ, թե ինչն է քո մոտ ապրելու և ընթացիկ դեպքերին մասնակցելու ցանկություն առաջացնում և վերաստեղծել դա այնքան անգամ, որքան հարկավոր կլինի:
Իմ սերը ունի երկու բերան: Մեկը՝ որ համբուրեմ քեզ, երկրորդը՝ որ պատմեմ քեզ քո և աշխարհի մասին: Բավական է, որ տեսնեմ ինչ-որ գեղեցիկ կամ յուրահատուկ բան, օրինակ՝ շան տեսքով ամպ, փողոցի անձրևաջրի կողքը ընկաց ծովախեցի, շարֆից գործած բույն, մի աղջկա ուսին գործած թռչուն, և արդեն գիտեմ, թե ինչպես եմ այդ ամենը քեզ պատմելու, իսկ դու լսելու ես զարմանքի և կասկածի խառնուրդով, ասելու ես ՙՙԴու կարծես մագնիս լինես այդպիսի տարօրինակ և հիանալի պատահականությունների համար՚՚: Հա՜: Ասես, այլ կերպ մենք կհանդիպեինք:
Իմ սիրո մաշկը բարակ-բարակ է՝ քո ամեն մի բառը կարող է հետք թողել դրա վրա՝ սկսել փորից, անցնել թոքերով և հասնել անրակներին: Եվ կարող է, հակառակը, բուժել մի քանի տարվա սպիերը, հարթել դրանք:
Իմ սիրո սիրտն է միայն մեկ հատ, անչափ մեծ՝ նրա մեջ հանգիստ տեղավորվում ես դու, մեզ դեմ-դիմաց հանդիպեցրած քաղաքը, լեռները, որտեղ գիշերում է արևը և ծնունդ է առնում ձյունը:
Արի: Քո քայլերի ձայնից իմ սրտում լույսը միանում է:
Աղբյուր՝ У моей любви две пары глаз

Комментариев нет:
Отправить комментарий