Ինչքա՞ն ես քո կյանքում տեսել վատ երազներ։ Չե՞ս մտածել։ Ես էլ։ Բայց այսօր․․․․ այսօրը ուրիշ է և սա միայն իմ ճաքած երազների պատմությունն է։
Սկսեմ․․․։ Ես շատ շատ եմ տեսնում այնպիսի երազներ, որոնցից առավոտյան վեր եմ թռնում և ունենում թեթև դեժավյու։ Դրանք լինում են անցյալի տեսքով, կամ սաստիկ վախի, կամ ինչ որ անհանգստության, որը ապրում եմ օրվա մեծ մասի ընթացքում։ Չգիտեմ, թե ինչպես եմ ինձ հասցրել այն բանին, որ տեսնում եմ երազանքներս և վախերս մեկ երազի մեկ կադրում։ Դա այնքան անհեթեթ է հնչում։ Արդեն սովոր եմ, որ այն ամենը, ինչը չի կարող պատահել ուրիշների հետ այցելում էիձ։ Լավ, ընդունենք, որ երազները անհեթեթություններ են և ոչինչ չեն ասում մարդու մասին։ Հեշտ է՞ այդպես ապրելը։ Կասեք՝ <այո>։ Բայց չէ որ դուք էլ չեք կարող առանց սնահավատության ապրել։ Մարդ պետք է հավատա մի բանի։ Ես էլ չեմ հավատում ճակատագրի, կամ որ կա անտեսանելի Աստված և հետևում է ինձ։ Շատերն այդպես մտածելով իրենց ավելի պաշտպանած և կարևոր են զգում, իսկ ես չէ։ Իմ հավատը ուղղված է դեպի ինձ և ես հաճախ զբաղվում եմ ինքնավերլուծությամբ։ Արթնանալով՝ մտածում եմ, թե ինչու եմ այդպիսի երազներ տեսնում, ինչ եմ ցանկանում իրականում և ինչն է խանգարում ապրել առանց անհանգստության։ Կորցրել եմ գեղեցիկ գրելու տաղանդը, էլ չի ստացվում արտահայտել մտքերը․․․․։ Պահում եմ իմ մեջ և ապրում։ Ցուրաքանչյուրիս կյանքի մասին կարելի է մի հաստ գիրք գրել, կամ երկար ֆիլմ նկարել։ Ստացվել է այնպես, որ իմ կյանքի ֆիլմը կունենար միաժամանակ մի քանի ժանր- կատակերգություն, ընտանեկան, սարսափ, դրամա, ռոմանտիկա և այլն։ Անհավատալի բաներ են կատարվում ինձ հետ։ Ճաքած են իմ երազները, այնքան անհամատեղելի իմ կյանքին և այդքան ցանկալի։

Комментариев нет:
Отправить комментарий