пятница, 7 декабря 2018 г.

Երջանկության կանխաճաշակումը

Երբ ես տուն էի վերադառանում մթնով, քարշ տալով ետևիցս սահնակներս, թաց ձեռնոցներով և ոտքի սառած մատներով, տատիկը ինձ հագցնում էր հաստ, տաք բրդյա գուլպաներ, որոնք հոգատարությամբ տաքացնում էր վառարանի վրա՝ իմ գալու առթիվ:

Խոհաոցը բուրում էր կոտլետների և սոխի փքաբլիթների  բույրով, լսվում էր ռադիոյի կամացուկ ձայնը, երկու կատու քնած էին պատուհանի մոտի բազկաթոռի մոտ՝ պառկած ին-յանի դիրքով: Վաղը առավոտյան սահնակով գնալու ենք եղևնու ետևից: Երեկոյան բացելու ենք խաղալիքների տուփերը:
Հետո Նոր Տարի և նվերներ: Պահարանում արդեն պահված են նոր չմուշկները: Դեռ հավատում եմ հրաշքներին, բայց ոչ այդքան Ձմեռ պապին:
Պատուհանից դուրս՝ դանդաղ ձյուն է գալիս, իսկ դիմացը՝ գրեթե երկու շաբաթ արձակուրդ է: Եվ շուրջը ամեն ինչ քոնն է, ամեն ինչ քեզ և քեզ համար է: Եվ այս տոնածառը, և ձյունը, և Նոր տարին, և անգամ տաք բրդյա գուլպաները:
Դա երջանկություն էր: Սակայն, ո՞վ էր այդ ժամանակ հասկացել դա, ո՞վ էր դրա մասին մտածում:
Մեր առօրյայում չկար այդպիսի բառ:
Երջանկությունը… Մենք այն պատկերացնում էինք մի մեծական մի բան, որը մեզ հետ կպատահի, երբ մեծանանք. Իսկ մանկությունը՝ այն դրա մասին չէ…
Նկարը՝ Паша Клементьев
Աղբյուր՝ Предвкушение счастья 

Комментариев нет:

Отправить комментарий